• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական խաչքար-հուշարձան՝ Ռումինիայի Բակաու քաղաքում

10 հունիսի, 2022
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հունիսի 10-ին Ռումինիայի Բակաու քաղաքում մասնակցեց հայկական խաչքար-հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը։ Հուշարձանը կանգնեցվել է քաղաքի կենտրոնում՝ 1848թ․ կառուցված, սակայն 1977թ․ երկրաշարժից ավերված հայկական եկեղեցու տեղում։ Խաչքարը Հրազդան համայնքի նվերն է քույր քաղաք հանդիսացող Բակաուին։
 
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունից առաջ տեղի ունեցավ դեսպան Մինասյանի ու Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուի հանդիպումը, որին, հեռավար ձևաչափով, միացան նաև Հրազդան համայնքի ներկայացուցիչները՝ ի դեմս համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանի, ով ընթերցեց նաև համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուղերձը։
 
Հանդիպումից հետո տեղի ունեցավ հուշարձանի հանդիսավոր բացումը՝ Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանի և Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուի մասնակցությամբ։ Այնուհետ տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։
 
Դեսպան Մինասյանը, շնորհակալություն հայտնելով Հրազդանի համայնքապետարանին միջնադարյան պատմության քրիստոնեական հայկական խորհրդանիշի` գեղազարդ խաչքարի նվիրատվության, Բակաուի քաղաքապետին ու Ռումինահայոց միության Բակաուի մասնաճյուղի ղեկավար Վասիլե Հակոբին՝ միջոցառման կայացման, իսկ ներկաներին՝ արարողությանը մասնակցելու համար, մասնավորապես, նշեց․ «Յուրաքանչյուր մշակույթ ունի իրեն յուրահատուկ տարր, որը խորհրդանշում է տվյալ ազգի մշակույթը․ հայկական մշակույթի համար այդպիսի խորհրդանիշ է հանդիսանում հայկական խաչքարը»։
 
Դեսպանը նաև ընդգծեց, որ թեև հայերը Ռումինիայում հաստատվել են 10-րդ դարում, սակայն հայերի թիվը կտրուկ աճել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված հայատյաց քաղաքականության և հայոց ցեղասպանության արդյունքում։ Ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետնորդներն այսօր կազմում են Ռումինիայի հայ համայնքի հիմնական մասը, որը ջանք չի խնայում պահպանելու իր ազգային ինքնությանը։
 
Ելույթով հանդես եկավ Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուն, որը կարևորեց խաչքարի տեղադրումը և նշեց, որ այն ոչ միայն կրոնական և մշակութային արժեք է ներկայացնում, այլև խորհրդանշում է Հրազդան և Բակաու համայնքների բարեկամությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն առավել կամրապնդվի շոշափելի արդյունքներով։
 
Ռումինահայ ռեժիսոր, դերասան Ֆլորին Գևորգյանն ընթերցեց Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանի ուղերձը:
 
Խաչքարի բացման հանդիսության ավարտին ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի առջև:
 
Արարողությանը ներկա էին Բակաուի տեղական ինքնակառավարման մարմինների ու Ռումինահայոց միության մասնաճյուղերի ղեկավարները, Ռումինահայոց թեմի և Ռումին ուղղափառ եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ, ռումինահայ համայնքի բազմաթիվ անդամներ, հայտնի մտավորականներ ու արվեստի գործիչներ:
 
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական ԶԼՄ-ների կողմից։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: