• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կլուժում անցկացվեց «Երբեք չենք մոռանա» խորագրով միջոցառումը

28 ապրիլի, 2022
Ապրիլի 28-ին Տրանսիլվանիայի Կլուժ-Նապոկա քաղաքում Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Տրանսիլվանիայի ազգագրագիտության թանգարանի, Կլուժի համալսարանի հայագիտության ինստիտուտի և Կլուժի նահանգային խորհրդի համագործակցությամբ տեղի ունեցավ «Երբեք չենք մոռանա» խորագրով միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:
 
Ներկաներին տեսաուղերձով դիմեց Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, ով իր ուղերձում մասնավորապես նշեց. «Թեև պատմական Ռումինիայի տարածքում հայերի ներկայությունն ունի դարերի պատմություն, Ռումինիայի ներկայիս հայ համայնքը հիմնականում բաղկացած է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից, ովքեր ավելի քան մեկ դար առաջ ապաստան գտան հյուրասեր ռումինական հողի վրա: Ռումինիան աշխարհի առաջին երկրներից մեկն էր, որը պետական մակարդակով աջակցություն էր ցուցաբերում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին և, հենց այդ նպատակով է, որ Ռումինական թավագորության թույլտվությամբ 1919թ․ ստեղծվեց Ռումինիայի հայերի միությունը։
 
Անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը էական նշանակություն ունեն աշխարհի ցանկացած այլ մասում նման հանցագործությունների կրկնությունը կանխելու, ինչպես նաև արդարության, մարդու արժանապատվության պաշտպանության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ համախմբվելու համար»:
 
Ելույթներով հանդես եկան Կլուժի համալսարանի հայագիտության ինստիտուտի տնօրեն Թուդոր Սըլըջեանը և Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը։ Այնուհետ համայնքի երիտասարդ անդամներից Տանիա Վարդուկան ամփոփ անդրադարձ կատարեց Հայող ցեղասպանության անհերքելի փաստերին ու դրվագներին։
 
Հաջորդիվ տեղի ունեցավ «ԷԼՄԱՍ» ֆիլմի ցուցադրությունը (ռեժիսորներ Արմինե Ոսկանյան և Անդրեյ Քրիստիան Վլադեսկու), որից հետո ելույթ ունեցավ Գերլայի «Արմենոպոլիս» կամերային երգչախումբը (դիրիժոր Մոլնար Արփադ):
 
Ավարտին Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Շեբեշին դիպլոմներ հանձնեց Կլուժի և Ռումինիայի մյուս նահանգների հայ համայնքներին տարիներ շարունակ աջակցություն ցուցաբերած անհատներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական մշակույթի ու ավանդույթների պահպանման և տարածման գործում։
 
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական ԶԼՄ-ների կողմից։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: