• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում կայացավ «Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ» խորագրով միջոցառումը

27 ապրիլի, 2022
Բուխարեստում կայացավ «Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ» խորագրով միջոցառումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռումինիայի գրականության ազգային թանգարանում տեղի ունեցած Ռումինիայի հայերի միության, Ռումինիայի գրողների միության և Ռումինական գրականության ազգային թանգարանի կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ» խորագրով միջոցառմանը:
 
Դիմելով ներկաներին դեսպան Մինասյանը նշեց. «Հայաստանը և հայ ժողովուրդը, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, միջազգային ասպարեզում այս հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից են: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ահազանգող նշանների հայտնաբերմանն ու դրանց լուծմանը, ինչպես նաև հավաքական ջանքերի ամրապնդմանը:
 
Ցավոք, հայ ժողովուրդը այսօր բախվում է ցեղասպանության ճանաչման գործընթացի վերջին փուլին, այն է՝ ժխտողականությանը։ Այն դրսևորվում է բազմաթիվ ձևերով, առաջին հերթին՝ փոխելով կամ թաքցնելով ցեղասպանական գործողությունների մտադրությունը, ինչպես նաև դրա կատարման փաստի ու ծավալների վերաբերյալ պատմական բոլոր ապացույցները»։
 
Այնուհետ Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանն անդրադարձավ «Շշուկների մատյան» վեպում ներկայացված փաստերին, ինչից հետո զեկույցներով հանդես եկան պատմաբան Սորին Անտոհին, հրապարակախոս, գրականագետ և էսսեիստ Փոլ Չերնացը և գրականագետ ու պատմաբան Ռազվան Վոնկուն:
Միջոցառման ավարտին մասնակիցներն ունկնդրեցին հատվածներ ցեղասպանությանը վերաբերող գրական ստեղծագործություններից՝ դերասաններ Արմինե Ոսկանյանի և Ֆլորին Գևորգյանի ընթերցմամբ։
 
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ռումինական ազգային «Agerpres» գործակալության, «Ռադիո Ռումինիայի/Radio România», «Մշակութային դիտորդ/Observator cultural»և այլ Ռումինիայի առաջատար ԶԼՄ-ների կողմից:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: