• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն և քննարկում Բուխարեստում

20 դեկտեմբերի, 2021
Ռումինիայում ազգային փոքրամասնությունների օրվա առիթով Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիան դեկտեմբերի 20-ին անցկացրեցին «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը և քննարկում նվիրված աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովին ու նրա գլուխգործոց համարվող «Նռան գույնը» ֆիլմին։
 
Երեկոն ողջույնի խոսքով բացեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի հրեական համայքների ֆեդերացիայի նախագահ Սիլվիու Վեքսլերը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:
 
Իր խոսքում դեսպան Մինասյանը, մասնավորապես, նշեց. «Այսօրվա երեկոն խորհրդանշական է ինձ համար: Որպես դեսպան՝ ուրախ եմ քաղել Ռումինիայի երկու շատ հարգված համայնքների համատեղ ջանքերի պտուղները, որի արդյունքում այստեղ համախմբվել են մշակույթը սիրող և դրա կարևորությունը գնահատող այսքան համախոհներ:
Հայերի և հրեաների ճակատագրերը շատ նման են եղել միմյանց, և, ցավոք, հայ և հրեա ժողովուրդներն ունեցել են նմանատիպ ողբերգական պատմության էջեր։ Ե՛վ հայ, և՛ հրեա ժողովուրդներն ունեն խորը և հին արմատներ, սակայն պատմության ընթացքում ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց անկախությունը, բայց և հետո ուժ են գտել այն վերականգնելու։ Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի երբեք չկրկնվեն այնպիսի մարդկային ողբերգություններ, ինչպիսիք են հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը»:
 
Տեսաուղերձի միջոցով ներկաներին իրենց ողջույնի խոսքը հղեցին Ռումինիայի մշակույթի նախարար Լուչիան Ռոմաշկանուն, անգլիացի ռեժիսոր, կինոգետ ու համադրող Դանիել Բըրդը և ֆրանսահայ դերասան, բեմադրող և ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը՝ ներայացնելով նաև Փարաջանովի արվեստի յուրօրինակությունն ու ստեղծագործական ինքնատիպությունը:
Ֆիլմի դիտումից առաջ խոսքով հանդես եկավ ռումինահայ տաղանդավոր ռեժիսոր ու դերասանուհի Արմինե Ոսկանյանը, ով խոսեց ֆիլմի մասին, ներկայացրեց դրա կողմից փոխանցվող գաղափարը:
 
Երեկոյին մասնակցում էին Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հասարակական շրջանակների, ինչպես նաև հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ:
 
Միջոցառման կայացման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԿԳՍՄ նախարարության մեր գործընկերներին, ինչպես նաև Cineteca di Bologna/L’Immagine Ritrovata laboratory-ի և Film Foundation’s World Cinema Project-ի ներկայացուցիչներին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: