• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանի այցը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաք՝ մասնակցելու Հայկական արվեստի փառատոնի 11-րդ թողարկմանը

12 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 10-ից 12-ը Ռումինիայում դեսպան Սերգեյ Մինասյանը այցելեց Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաք՝ մասնակցելու Հայկական արվեստի փառատոնի 11-րդ թողարկմանը: Այն կազմակերպվել էր Գեորգենի հայ կաթոլիկ միության ղեկավար Լասլո Կուլչարի նախաձեռնությամբ և նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին ու Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձին։

Փառատոնին մասնակցում էին նաև Հարգիտայի նահանգային և Գեորգենի համայնքային իշխանությունների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Ռումինիայի տարբեր քաղաքներից ժամանած ռումինահայեր և օտարազգի հյուրեր:

Միջոցառման սկզբում մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին 1733թ. կառուցված Սբ․ Մարիամ հայկական կաթոլիկ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ, ինչից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին դեսպան Սերգեյ Մինասյանը, Հարգիտայի նահանգապետի տեղակալ Բարտի Տիհամերը և Գեորգեն համայնքի ղեկավար Սերգե Տիբոր-Անդրասը:

Փառատոնի ընթացքում այցելուները հաղորդակից դարձան հայկական մշակույթին ու ավանդույթներին, մասնակցեցին Տրանսիլվանիայի բնակչության շրջանում հայտնի հայկական ավանդական ուտեստների` հուռութի և ականջապուրի պատրաստման մրցույթ-համտեսին, ունկնդրեցին ժողովրդական հոգեթով երգեր ու ակնդրեցին ազգագրական շլացնող պարեր:

Սեպտեմբերի 12-ին Գեորգենի Սբ․ Մարիամ հայկական կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր պատարագ՝ հավարտ որի եկեղեցական երգչախումբը կատարեց ՀՀ պետական օրհներգը:

Այցի ընթացքում դեսպան Մինասյանը հանդիպեց նաև Գեորգեն համայնքի ղեկավար Սերգե Տիբոր-Անդրասին: Հանդիպման ընթացքում կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկեցին Գեորգեն-Ալավերդի համայնքների հարաբերություններին նոր շունչ հաղորդելու և առկա բարիդրացիական կապերը գործնականում ամրապնդելու հնարավորությունները: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին ապահովել շարունակականություն՝ փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման նպատակով։

Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական ԶԼՆ-ների կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: