• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ռումինիայում Ֆրանսիական ֆիլմերի ամենամյա փառատոնի փակման արարողությունը՝ Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների համագործակցությամբ

28 մարտի, 2026

Մարտի 28-ին Բուխարեստում տեղի ունեցավ Ռումինիայում Ֆրանսիական ֆիլմերի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Ֆրանսիական ինստիտուտի կողմից անցկացվող ամենամյա փառատոնին Հայաստանի դեսպանությունը մասնակցեց որպես գործընկեր։

Փառատոնի ավարտը նշանավորվեց հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» ֆիլմի պրեմիերայով՝ Բուխարեստի Էլվիրե Պոպեսկուի անվան կինոթատրոնում։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ռումինիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանը և Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Վարներին։

Ֆիլմի ցուցադրությանը նախորդեց Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների կողմից ընդունելությունը, որին ներկա գտնվեցին Ռումինիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ և դիվանագետներ, ռումինացի պաշտոնատար անձինք և խորհրդարանի անդամներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ինչպես նաև ռումինահայության բազմաթիվ ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: