• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի տաղավարը Ռումինիայի զբոսաշրջային ցուցահանդեսում

12 փետրվարի, 2026

Փետրվարի 12-15-ը Հայաստանն առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Ռումինիայի զբոսաշրջային ցուցահանդեսին (Târgul de Turism al României 2026)։

Ռումինիայում ՀՀ դեսպանության և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ, ռումինահայ գործարարների նորաստեղծ Armenian Business Council-ի նախաձեռնությամբ  և  Հայաստանից զբոսաշրջային օպերատորների ներգրավմամբ, ցուցահանդեսի հազարավոր այցելուներին է ներկայացվել Հայաստանի զբոսաշրջային ներուժը, հարուստ մշակութային ժառանգությունը և ժամանակակից ակտիվ ուղղությունները։

Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի տաղավար է այցելել Ռումինիայի Էկոնոմիկայի, թվայնացման, ձեռնարկատիրության և զբոսաշրջության նախարար Ամբրոզիե-Իրինեու Դարաուն։ Ցուցահանդեսին հայկական ազգային պարերով հանդես է եկել ռումինահայ համայնքի «Վարդավառ» պարային համույթը։

Ցուցահանդեսի շրջանակներում, փետրվարի 13-ին  ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Armenian Business Council-ի ղեկավար Վահե Հովակիմյանի հետ միասին հանդիպումներ է ունեցել Ռումինիայի Էկոնոմիկայի, թվայնացման, ձեռնարկատիրության և զբոսաշրջության նախարարությունում՝ պետքարտուղար Լաուրենցյու Վիորել Գդեյի, Զբոսաշրջության գլխավոր վարչության գլխավոր տնօրեն Ալին Գրիգորեի և Ռումինիայի պատգամավորների պալատի անդամ Դումիտրու Վադուվայի հետ։

Հանդիպումներին քննարկվել են Հայաստան-Ռումինիա զբոսաշրջային համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով նորաբաց Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթի արդյունավետ գործարկումը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: