• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի ամառային համալսարանի շրջանակներում “Դիվանագետի արհեստը” կլոր սեղան-հանդիպմանը

08 հուլիսի, 2025
Հուլիսի 8-ին Բուխարեստում անցկացվող Ֆրանկոֆոնիայի ամառային համալսարանի շրջանակներում Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը, Ֆրանսիայի, Լիբանանի, Հունաստանի, Մարոկկոյի և Վիետնամի իր գործընկերների հետ, որպես բանախոս, մասնակցել է "Դիվանագետի արհեստը" խորագրով կլոր սեղան-հանդիպմանը ամառային համալսարանի մասնակիցների հետ։
 
Կլոր սեղան-հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային հարաբերություններում արդի մարտահրավերների հասցեագրման գործում դիվանագիտության կարևորությանը, և դիվանագիտական գործունեության ներկայիս փոխակերպմանը։
 
ՀՀ դեսպանն ընդգծել է ապագա դիվանագետների անհատական որակների առանցքային դերը ժողովուրդների և հասարակությունների համատեղ շահերը տեսնելու և դրանք կամրջելու մեջ։
 
Քննարկմանը հաջորդել է ուսանողների հետ հարցուպատասխանը, որի ընթացքում դեսպանները պատասխանել են հարցերի լայն շրջանակի։
 
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչության կողմից Բուխարեստում մայիսի 6-ից 13-ը կազմակերպված ամառային համալսարանին մասնակցել է Հայաստանից ժամանած մեծաքանակ ուսանողների խումբ։ Այս տարվա Ֆրանկոֆոնիայի ամառային համալսարանի մասնակիցները ստացել են «Շառլ Ազնավուրի տարվա» շրջանավարտների վկայականներ։
 
Հուլիսի 9-ին Ֆրանկոֆոնիայի ամառային համալսարանի Հայաստանը ներկայացնող մասնակիցները նաև հյուրընկալվել են Ռումինիայում ՀՀ դեսպանությունում:
 
 
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: