• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Հայաստանը Եվրոպայի, Միջին Արևելքի և Ասիայի խաչմերուկներում» խորագրով կլոր սեղան-քննարկում Բուխարեստում

17 մայիսի, 2023
Մայիսի 17-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական ինստիտուտի /Middle Eastern Political and Economic Institute - MEPEI/ կողմից կազմակերպվել էր «Հայաստանը Եվրոպայի, Միջին Արևելքի և Ասիայի խաչմերուկներում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին որպես բանախոսներ մասնակցում էին Ռումինիայի արտաքին գործերի նախկին նախարար Ադրիան Սևերինը, Ռումինիայի պաշտպանության, Ռումինիայի արտաքին գործերի նախկին նախարար, արտաքին հետախուզության ծառայության նախկին պետ, Սենատի նախկին նախագահ Թեոդոր Մելեշկանուն, Հայաստանում Ռումինիայի նախկին դեսպան Կրինա Պրունարիուն, ինչպես նաև Հայաստանից հրավիրյալ Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
 
Քննարկումը վարում էր MEPEI-ի տնօրեն Ֆլավիուս Կաբա Մարիան։
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով կարևորեց նման միջոցառումների իրականացումը, որոնք հնարավորություն են տալիս թե պաշտոնական, թե ակադեմիական շրջանակներին ավելի լավ պատկերացում ունենալու Հայաստանի վարած արտաքին քաղաքականության առանձնահատկությունների վերաբերյալ։ Դեսպան Մինասյանը նաև անդրադարձ կատարեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ու առկա մարտահրավերներին:
 
Միջոցառման մասնակիցների թվում էին Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, քաղաքական, հասարակական, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: