• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամուսիններն այցելել են Անա Ասլանի անվան Գերոնտոլոգիայի և Գերիատրիայի ինստիտուտ

17 մարտի, 2023
Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամուսիններն այցելել են Անա Ասլանի անվան Գերոնտոլոգիայի և Գերիատրիայի ինստիտուտ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 17-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի տիկնոջ՝ Լիանա Մինասյանի, նախաձեռնությամբ Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամուսիններն այցելել են Անա Ասլանի անվան (աշխարհում առաջին) Գերոնտոլոգիայի և Գերիատրիայի ինստիտուտ:
 
Ինստիտուտը հիմնադրվել է 1952թ․ հայտնի ռումինահայ բժիշկ և գիտնական պրոֆ. Անա Ասլանի (1897-1988) կողմից:
 
Պրոֆեսոր Ասլանը Բրաիլայում բնակվող բարձրագույն կրթություն ունեցող հայ ընտանիքի կրտսեր դուստրն էր։ Նրա ծննդյան ժամանակ հայրը՝ Մարգարիտ Ասլանը, 54 տարեկան էր, իսկ մայրը՝ Սոֆիա Ասլանը, 20 տարով փոքր հորից։
 
Նրանց հայտնի ազգականներից էին փիլիսոփա և գրող Գարաբեթ Ասլանը, ինչպես նաև դրամատուրգ Ի. Ասլանը։
 
Պրոֆեսոր Ասլանը հայտնաբերել է առաջին հակատարիքային միջոցը` Gerovital «Երիտասարդության Էլիքսիր»-ն, որն օգտագործվել է աշխարհի ավելի քան 70 երկրներում:
 
Ասլանի Gerovital բուժումը ստացել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսին են Մաո Ցզե Դունը, Շառլ դը Գոլը, Պաբլո Պիկասոն, Սըր Ուինսթոն Չերչիլը, Չարլի Չապլինը, Մառլեն Դիտրիխը, Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուները, Կոնրադ Ադենանուերը, Արիստոտել Օնասիսը, Ջոն Քենեդին և այլք:
 
Տարեկան ինստիտուտը բուժում է ավելի քան 14000 հիվանդների՝ ամբողջ աշխարհից:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: