• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության ողջ անձնակազմը մասնակցեցին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

25 ապրիլի, 2021
Ապրիլի 25-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության ողջ անձնակազմը մասնակցեցին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ռումինահայ համայնքի բազմաթիվ հավատացյալներ և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
 
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվեց սրբոց նահատակաց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի, ինչից հետո ներկաներին դիմեցին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:
 
Դեսպան Մինասյանը, կարևորելով օրվա խորհուրդն, իր խոսքում նշեց, որ ցեղասպանության ճանաչումն ոչ միայն պատմական արդարության վերականգնումն է, այլ ունի նաև յուրատիպ բարոյական ու կարևոր կանխարգելիչ նշանակություն՝ բացառելու համար նման ոճրագործությունների կրկնությունը: Դեսպանը նաև հատուկ ընդգծեց, որ անպատժելիությունն, ինչպես ականատես եղանք 2020թ. աշնանը Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ, ծնում է նոր հանցագործություններ: Կարևորելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման և ցեղասպանություն եզրույթն օգտագործելու փաստը՝ դեսպանը հույս հայտնեց, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի համար:
 
Միջոցառման ժամանակ ընթերցվեց նաև Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքի ուղերձը, որը Պատրիարքը հղել էր Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանին, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանին ու ռումինահայ հավատացյալ համայնքին՝ 2021թ. ապրիլի 25-ին Բուխարեստի առաջնորդանիստ տաճարում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների կապակցությամբ: Ուղերձում Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետն իր սատարումն է հայտնել հայ ժողովրդին, մասնավորապես, նշելով. «Վստահեցնում ենք ձեզ, որ ռումին ժողովուրդը մշտապես հիշելու է այն տառապանքները, որոնց միջով անցել է հայ ժողովուրդն իր երկարամյա պատմության ընթացքում և, ցավոք, ներկայումս շարունակում է անցնել»:
 
Ավարտին, ներկաները ծաղկեպսակներ զետեղվեցին և ծաղիկներ խոնարհեցին Բուխարեստի առաջնորդանիստ տաճարի բակում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ:
 
Օրվա երկրորդ կեսին ներկաները մասնակցեցին նաև Եղեռնը պատկերող նոր ժամանակների առաջին և ցնցող գրքերից մեկի՝ հայ վաստակաշատ բանասեր, արվեստաբան, գրող Գառնիկ Ստեփանյանի «Մղձավանջային օրեր» գրքի ռումիներեն թարգմանության շնորհանդեսին: Գրքի հայերենից ռումիրեն թարգմանությունը կատարել է ռումինահայ հայտնի լրագրող, գրող, թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը:
 
Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Ռումինիայի հայաբնակ Բայա Մարե, Կլուժ-Նապոկա, Կոնստանցա, Պիտեշտ, Ռոման և այլ քաղաքներում:
 
Ռումինական մամուլը լայնորեն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: