• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Մադլեն Շերբանին

22 ապրիլի, 2021
Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Մադլեն Շերբանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 22-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Մադլեն Շերբանին (Madlen ȘERBAN): Քննարկվեց երկու երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների միջև համագործակցությունը։
 
Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրեց աշնանը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությանը սխառնացող վտանգները։ ՀՀ դեսպանը տիկին Շերբանին տեղեկացրեց նաև Արցախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկի և այդ կապակցությամբ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի վերաբերյալ։
 
Երկուստեք գոհունակություն հայտնվեց Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության առնչությամբ՝ որպես երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության օրինակ, որում կարևոր դեր է վերապահված Ռումինիայի հայ համայնքին։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև Ռումինիայում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ առանձնահատուկ ուշադրության համար՝ որպես դրական օրինակ հիշատակելով հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի և այբուբենի օր հռչակելու մասին Ռումինիայի խորհրդարանի կողմից 2019թ. ընդունված օրենքը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: