• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի քարտուղար և քարտուղարության համակարգող Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտիանուին

21 ապրիլի, 2021
Ապրիլի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի քարտուղար և քարտուղարության համակարգող Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտիանուին։ Հանդիպմանը ներկա էր նաև Ռումինահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ․ Տաթև եպիոսկոպոս Հակոբյանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեց Ռումինիայի ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու, այդ թվում՝ Ռումինահայոց թեմի միջև դարավոր բարեկամությունը, ընդգծվեց Ռումինիայի հայ համայնքի առանձնահատուկ դերը Հայաստանի և Ռումինիայի փոխհարաբերություններում, այդ համատեքստում նաև արձանագրվեց, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
 
Ռումինիայում ՀՀ դեսպանը հանգամանալից անդրադարձավ աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հետևանքներին և զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց ինչպես ստեղծված մարդասիրական հարցերին, այդ թվում՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությանը, այնպես էլ Արցախի բազմադարյա հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությանն ու հուշարձաններին սպառնացող վտանգներին։ Դեսպան Մինասյանը Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտիանուին տեղեկացրեց նաև վերջերս Բաքվում բացված «պուրակի» մասին՝ որպես պետական ամենաբարձր մակարդակով անհանդուրժողականության և այլատյացության քարոզչության վառ օրինակ։
 
Ռումինահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ․ Տաթև եպիոսկոպոս Հակոբյանը, ով 2020թ․ աշնանը թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում եղել էր Արցախում, զրուցակիների հետ կիսվեց իր տպավորություններով՝ նշելով, որ հայկական կրոնական ժառանգությունը պաշտպանության կարիք ունի։
 
Սուրբ Հարության տոնին ընդառաջ, որն այս տարի Ռումինիայի Ուղղափառ եկեղեցին և, ձևավորված ավանդույթի համաձայն, Ռումինահայոց թեմը նշում են մայիսի 2-ին՝ կողմերը վերստին ընդգծեցին համամարդկային և քրիստոնեական արժեքներին հավատարիմ մնալու կարևորությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: