• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց ԵԽԽՎ-ում Ռումինիայի Խորհրդարանի պատվիրակության նախագահ Յոնուց Մարիան Ստրոեին/Ionuț-Marian STROE

03 մարտի, 2021
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց ԵԽԽՎ-ում Ռումինիայի Խորհրդարանի պատվիրակության նախագահ Յոնուց Մարիան Ստրոեին/Ionuț-Marian STROE
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 3-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց ԵԽԽՎ-ում Ռումինիայի Խորհրդարանի պատվիրակության նախագահ Յոնուց Մարիան Ստրոեին/Ionuț-Marian STROE.

Շնորհավորելով պարոն Ստրոեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը հույս հայտնեց, որ խորհրդարանական մակարդակով հայ-ռումինական համագործակցությունը նոր արդյունքներ կգրանցի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ԵԽ տարածքում տեղի ունեցող զարգացումները՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Դեսպան Մինասյանն անդրադարձավ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամին՝ ներառյալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի, հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը:
 
Զրուցակիցներն երկուստեք ընդգծեցին, որ հայ-ռումինական բազմաշերտ հարաբերությունների համար կարևոր լրացուցիչ խթան է հանդիսանալու ս.թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
 
Կարևորվեց նաև ռումինահայ համայնքի արժեքավոր դերակատարությունն երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: