• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամուսինների հետ

12 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 12-ին Բուխարեստի հայկական մշակութային կենտրոնում, Ռումինիայում ՀՀ դեսպանի տիկնոջ հրավերով, հյուրընկալվել էին Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամուսինները (SPOHOM):

Հանդիպման սկզբում հյուրերը դիտեցին Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակ` ծանոթանալով Հայաստանի զբոսաշրջային գրավչություններին ու հնարավորություններին։

Հյուրերին նաև ներկայացվեցին հայոց լեզվի և այբուբենի յուրահատկությունները` նշելով, որ հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայտարարված է հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր, իսկ հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ինչից հետո անցկացվեց տոնածառի խաղալիքների վրա հայկական տառեր և զարդանախշեր նկարելու աշխատարան:

Հանդիպման ավարտին հյուրերը համտեսեցին հայկական ավանդական համեղ ուտեստներ:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: