• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը հյուրընկալեց «Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում»-ի ներկայացուցիչներին

14 մարտի, 2019

 

Մայիսի 14-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հյուրընկալեց Բուխարեստում գտնվող «Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում»-ի ներկայացուցիչներին: Հայ ուսանողները Ռումինիա էին ժամանել մասնակցելու AEGEE/ Եվրոպական Ուսանողների Ֆորում համաեվրոպական երիտասարդական կազմակերպության գարնանային գլխավոր ասամբլեայի աշխատանքներին, որին մասնակցում էին 600-ից ավել երիտասարդներ եվրոպական շուրջ 40 պետություններից:

Հանդիպմանը ներկա էր նաև UN Youth Romania երիտասարդական կազմակերպության հիմնադիր նախագահ Վահե Հովակիմյանը։

Ողջունելով հյուրերին՝ դեսպանը կարևորեց հայ և եվրոպական երիտասարդության միջև շփումների ու համագործակցության հաստատումը, միջմշակութային շփումների խթանումը և ժողովրդավարական հաստատություններում ու քաղաքացիական հասարակությունում նրանց դերակատարման բարձրացումը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրին «Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում»-ի գործունեության, եվրոպական երիտասարդական կազմակերպությունների հետ իրենց համագործակցության ձևաչափերն ու դրանց շրջանակներում իրականացված ու նախատեսվող ծրագրերի մանրամասները:

Գոհունակությամբ նշվեց, որ Եվրոպական Ուսանողների Ֆորում համաեվրոպական երիտասարդական կազմակերպություն Բուխարեստյան գլխավոր ասամբլեայի ժամանակ տեղի ունեցած քվեարկության արդյունքում որոշում է կայացվել կազմակերպության 2020թ. գլխավոր ասամբլեան անցկացնել Երևանում։

Դեսպան Մինասյանը շնորավորեց կազմակերպության ներկայացուցիչներին այդ կապակցությամբ` հաջողություն մաղթելով նրանց նման պատասխանատու նախաձեռնության իրականացման գործում:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին համագործակցության խորացման հնարավորություններն ու կատարվելիք քայլերը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: