• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

13 մարտի, 2019
Մարտի 13-ին Ռումինիայում ՀՀ️ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիա'յի միջազգային օրվա առթիվ Ռումինիայի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին ռումինացի բարձրաստիճան պաշտոնյաներ, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Միջոցառումը մաս էր կազմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise #Mushikiwabo) Ռումինիա կատարած պաշտոնական այցի:

Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն (Teodor Meleșcanu) իր բացման խոսքում հատուկ անդրադարձավ 2018թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովին՝ մասնավորապես նշելով գագաթաժողովի աշխատանքների կազմակերպման բարձր մակարդակը և արդյունավետությունը:
Միջոցառման ժամանակ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը կարճ առանձնազրույց ունեցավ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, որի ընթացքում տիկին Մուշիկիվաբոն կրկին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար՝ հույս հայտնելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունն առավել կխորանա:

Շնորհակալություն հայտնելով տիկին Մուշիկիվաբոյին և Ռումինիայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի (BRECO) պատասխանատուներին սերտ համագործակցության համար՝ Սերգեյ Մինասյանը վստահեցրեց գլխավոր քարտուղարին, որ դեսպանությունը շարունակելու է ակտիվորեն աշխատել Ռումինիայում գործող ֆրանկոֆոն կառույցների հետ՝ ի նպաստ ֆրանկոֆոն ընտանիքի ազդեցության առավել ամրապնդման:
 
https://www.mfa.am/hy/press-releases/2019/03/13/francophonie_rou/9230
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: