• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան

04 մարտի, 2019
Մարտի 4-ին Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բուխարեստում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումներ:
 
Առավոտյան Բուխարեստի հայկական գերեզմանատանը ՌՀԹ առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվեց ծես՝ ի հիշատակ Ռումինիայում Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր հյուպատոս (1918-1924թթ.) Ռումինիայի Հայոց Միության հիմնադիր նախագահ, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Հարություն Խնդիրյանի (1870-1959թթ.): Այնուհետ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից տեղի ունեցավ հուշապսակների զետեղման արարողություն, որին ներկա էին Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի ԱԳՆ ներկայացուցիչ Դոռու Լիչիուն, Ռումինահայոց թեմի հոգևոր դասի և համայնքի ներկայացուցիչներ:
 
Երեկոյան ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն: Ողջույնի խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն (Dan Neculăescu):
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին` դեսպան Մինասյանը խոսեց ՀՀ Դիվանագետի օրվա խորհրդի, տեղի ունեցած հիշատակի արարողության, ինչպես նաև հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների գրանցած առաջընթացի և ապագա հեռանկարների մասին: Օգտվելով առիթից` դեսպանը շնորհավորեց նաև Ռումինահայոց միության անդամներին 100-ամյա հոբելյանի առթիվ և մաղթեց երկարատև արգասաբեր գործունեություն իրենց ազգանվեր հայապահպան առաքելության ընթացքում:
Շնորհավորելով Հայաստանի Դիվանագետի օրվա կապակցությամբ, պետքարտուղար Նեկուլաեսկուն մասնավորապես նշեց. «Օրն այս տարի խորհրդանշական է, քանի որ փոխկապակցված է նաև Ռումինիայի հայերի միության 100-ամյակի միջոցառումների հետ: 100 տարի առաջ Հարություն Խնդիրյանը, հիմնադրելով Ռումինիայի հայերի միությունը նպատակ էր ունեցել օգնություն տրամադրել 1914-1918թթ. ողբերգական իրադարձությունների պատճառով Ռումինիայում ապաստան գտած հայերին»:
 
Շարունակելով խոսքը, պետքարտուղար Նեկուլաեսկուն նշեց, որ որպես ԵՄ անդամ պետություն Ռումինիան սատարում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների
զարգացմանը: Դ. Նեկուլաեսկուն անդրադարձավ նաև Երևանում վերջերս տեղի ունեցած դրական փոփոխություններին` հայտնելով իր համոզմունքն առ այն, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրով բացված նոր հնարավորությունների հետ միասին վերելք է ապրելու նաև Ռումինիա-Հայաստան երկկողմ համագործակցությունը: Այդ համատեքստում նա նաև կարևորեց ս.թ. ապրիլի 3-ին մեկնարկող Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթի մեկնարկը՝ ռումինական TAROM ազգային ավիափոխադրողի կողմից:
 
Ընդունելությանը մասնակցեցին Ռումինիայի ԱԳՆ և պետական այլ գերատեսչությունների ու մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջացառումը լուսաբանվեց ռումինական TVR հանրային հեռուստաընկերության կողմից:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: