• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում տեղի ունեցավ Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառում

24 փետրվարի, 2019

Փետրվարի 24-ին Բուխարեստում տեղի ունեցավ Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հայկական Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ նահատակների: Այնուհետև, եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ Ռումինիայում ՀայաստանիՀանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հուշապսակների զետեղման արարողություն:

Իր ելույթում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը կարևորեց պետության, եկեղեցու և սփյուռքահայ կառույցների համագործակցությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման և միջոցառումների իրականացման ճանապարհին:
«1988թ. փետրվարի 27-29-ին ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու ցանկության արտահայտման խաղաղ նախաձեռնությունների, Ադրբեջանի իշխանությունները Սումգայիթում և Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքներում սկսեցին խաղաղ հայ բնակչության բնաջնջումը` ուղեկցված հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Ողբերգությունից անցել է 31 տարի, սակայն միջազգային հանրության կողմից այդպես էլ միահամուռ և կոշտ դատապարման չեն արժանացել այս վայրագությունների կազմակերպիչները, իսկ կատարողները մնացել են անպատիժ: Հենց այդ անպատժելիությունն էլ նոր հանցանքներ ծնեց հայ ժողովրդի դեմ, իսկ Լեռնային Ղարաբաղում սանձազերծվեց պատերազմ․․․ Սումգայիթի կոտորածների հիաշատակը վառ պահելն, ինչպես նաև վաղեմության ժամկետ չունեցող այս հանցագործության համապատասխան պատմական և քաղաքական գնահատական տալը հանդիսանում է բոլորիս միասնական նպատակը»,- ասաց դեսպանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: