• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ցուցահանդես` նվիրված ռումինահայ գեղանկարիչ Երվանդ Նիկողոսյանի ծննդյան 90-ամյակին

12 դեկտեմբերի, 2018
Ցուցահանդես` նվիրված ռումինահայ գեղանկարիչ Երվանդ Նիկողոսյանի ծննդյան 90-ամյակին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 12-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում բացվեց ռումինահայ գեղանկարիչ Երվանդ Նիկողոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: Լրագրող և թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը ներկաներին պատմեց նկարչի կյանքի ու գործունեության մասին, իսկ արվեստի քննադատ Ռոքսանա Պասկուլեսկուն՝ նրա աշխատանքների յուրօրինակության:

Ցուցահանդեսը տևելու է մինչև 2019 թվականի հունվարի 21-ը:

Տեղեկանք։ Երվանդ Նիկողոսյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 6-ին Օդեսայում: 1948թ. բնակվել և ստեղծագործել է Ռումինիայում: 1954թ. ավարտել է Բուխարեստի Ն.Գրիգորեսկուի անվան պլաստիկ արվեստների ինստիտուտը և անդամագրվել Ռումինիայի նկարիչների միությանը: 1948թ. մասնակցել է Ռումինիայի պաշտոնական սալոնների, ինչպես նաև արտասահմանյան երկրներում ռումինական արվեստի ցուցահանդեսներին: Նկարչի ստեղծագործություններից են` «Կոմպոզիցիա Ա Բ Գ Դ», «1907» («Գյուղացիական հուզումները Ռումինիայում»), «Տուլչայի նավահանգիստը», «Ոգեկոչում» («Թրակիացի ասպետը»), «Լեռնային բնանկար», «Քաղաքի պատուհանները», «Դիմանկար», «Գույների բալետը» և այլն: Նա կատարել է նաև որմնանկարներ (Բուխարեստի «23 օգոստոսի» մշակույթի տան համար) և խճանկարներ: 1970թ. նրա անհատական ցուցահանդեսը համարվել է Ռումինիայի լավագույն պատկերահանդեսներից մեկը: Թեև կյանքի վերջին տարիներ նկարիչը կուրացել էր, սակայն չէր դադարել երազել, ստեղծագործել ու արարել:Երվանդ Նիկողոսյանը մահացել է 2014թ. մայիսի 26-ին Բուխարեստում:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: