• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը մասնակցել է Ռումինիայի խորհրդարանում գումարված հատուկ նիստին

28 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 28-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը Բուխարեստում հավատարմագրված դեսպանների հետ միասին մասնակցել է Ռումինիայի խորհրդարանում գումարված հատուկ նիստին, որը նվիրված էր երկրի միավորման 100-ամյակին:


Ռումինիայի բարձրաստիճան ղեկավարներից բացի ելույթներով հանդես եկան խորհրդարանական բոլոր ութ ուժերի ներկայացուցիչները, որոնց թվում էին մեր հայրենակիցներ, խորհրդարանի հայազգի պատգամավորներ, իշխող կոալիցիայի մաս կազմող ALDE կուսակցության անունից հանդես եկող Վարուժան Ոսկանյանն ու խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:


Վարուժան Ոսկանյանի ելույթը նվիրված էր 100-ամյակի պատգամներին՝ ներկայիս Ռումինիայի հասարակական-քաղաքական զարգացումների համատեքստում:


Ուշագրավ էր Վարուժան Փամբուկչյանի ելույթը, որտեղ նա, անդրադառնալով Ռումինիայի միավորման գործում ազգային փոքրամասնությունների դերակատարությանը, երախտագիտության զգացումով հիշատակեց հայազգի գեներալ Հակոբ Զատիկին: Ռումինական բանակի այս ականավոր զինվորականի հրամանատարությամբ, 100 տարի առաջ նույն այս օրը, ռումինական բանակի 8-րդ հետևակային դիվիզիան մտավ Բուկովինայի պատմական մարզ՝ նախանշելով այդ մարզի միավորումը Ռումինիային: Ելույթն արժանացավ թե իշխող, թե ընդիմադիր ուժերի ներկայացուցիչների բուռն ծափողջույններին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: