• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Արարողություն` ի հիշատակ հայտնի հայազգի գեներալ Հակոբ Զատիկի

27 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Բուխարեստի «Bellu» գերեզմանատանը մասնակցեց ռումինական բանակի հայտնի հայազգի գեներալ Հակոբ Զատիկի (Iacob Zadic) (08.12.1867–08.04.1970) հիշատակի արարողությանը:

Միջոցառման սկզբում Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը կատարեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ արժանավոր գեներալի: Հոգեհանգստյան կարգից հետո ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինահայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը:

Իր ելույթում դեսպան Մինասյանը խոսեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայազգի գեներալի ունեցած վաստակի մասին` մասնավորապես նշելով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը և Ռումինիայի Թագավորությունը Առաջին աշխարհամարտի տարիներին հանդիսանում էին փաստացի դաշնակիցներ, դրանով իսկ և' գեներալ Զատիկը, և' ռումինական բանակի հարյուրավոր հայազգի զինվորականներ իրենց ավանդն են ունեցել նաև իրենց պատմական հայրենիքի պաշտպանության գործում: Այս տարի, երբ Ռումինիան նշում է իր միավորման, իսկ Հայաստանի Հանրապետությունը` Առաջին Հանրապետության 100-ամյակները, այսօր մեր այստեղ գտնվելն ու հարգանքի տուրք մատուցելն ավելի քան խորհրդանշական է»:

Վարուժան Ոսկանյանն իր ելույթում հատուկ անդրադարձ կատարեց պատմական Բուկովինա շրջանի միավորման գործում գեներալ Զատիկի ավանդին ՝ հիշելով նաև ռումինական բանակի բազմաթիվ այլ հայազգի զինվորների և սպաների:

Հիշատակի արարողությանը ներկա էին Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Նիկոլաե Նաստան (Nicolae Nasta), Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և ռումինահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Արարողությունից հետո ռումինական բանակի պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն։

Տեղեկանք․

Ռումինական բանակի 8-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար հայազգի գեներալ Հակոբ Զատիկը մեծ դեր է ունեցել 1918թ. Ռումինիայի, մասնավորապես՝ Բուկովինա շրջանի միավորման գործում: Նշանավոր հայազգի զորավարը եղել է Զինված ուժերի բարձրագույն խորհրդի անդամ՝ պարգևատրվելով Ռումինիայի և այլ երկրների շքանշաններով ու մեդալներով:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: