• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Մարիա Մագդալենա Գրիգորեի հետ

16 նոյեմբերի, 2018
Դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Մարիա Մագդալենա Գրիգորեի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար (նախարարի տեղակալ) Մարիա Մագդալենա Գրիգորեի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, մասնավորապես՝ հանրային և տնտեսական դիվանագիտության տեսանկյունից, մշակութային ու կրթական ոլորտներում համագործակցության երկկողմ նախագծերի իրականացման հնարավորությունները:

Երկուստեք կարևորելով հայ-ռումինական հարաբերություններում և հատկապես քաղաքական երկխոսության ոլորտում գրանցված դրական դինամիկան՝ կողմերը համաձայնեցին, որ խթանման կարիք ունեն առևտրա-տնտեսական հարաբերությունները: Ըստ այդմ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման նպատակով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Ռումինիայի կողմից ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացումը նոր հնարավորություններ է ստեղծում բազմաթիվ ոլորտներում երկկողմ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու տեսանկյունից: Քննարկվեցին նաև 2019թ. ապրիլին նախատեսվող Նուխարեստ-Երև ուղիղ ավիաչվերթի մեկնարկով ուրվագծվող առևտրա-տնտեսական և հումանիտար հնարավորությունները, ավիաչվերթի կայունության ապահովման համար ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցները: Այս համատեքստում և երկկողմ զբոսաշրջության զարգացման նպատակով՝ դեսպան Մինասյանն առաջարկեց պետքարտուղար Գրեգորեին քննարկել ռումինական մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման գործընթացը:

Երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման նպատակով զրուցակիցները պայմանավորվեցին վերանայել մշակութային, կրթական ու տնտեսական ոլորտներում համագործակցության հիմնական ծրագրերը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: