• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Միջոցառում` նվիրված տեղի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի 103-ամյակին

11 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 11-ին Բուխարեստում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված տեղի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի 103-ամյակին և Ամենայն Հայոց Հայրապետ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի ծննդյան 110-ամյակին:


Մատուցվեց տոնական սուրբ Պատարագ՝ ձեռամբ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Արարողությանը ներկա էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, Ռումին Ուղղափառ եկեղեցու պետ Դանիել Պատրիարքի փոխանորդ Վառլամ արքեպիսկոպոս Պլոիեշտիանուն, Սուրբ Աթոռի պապական նվիրակ կարդինալ Միգել Մաուրի Բուենդիան, Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ եպիսկոպոս Կոռնելիու Դամիանը, Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքության ներկայացուցիչ, Ռումինիայում ուղղափառ արաբների համայնքի առաջնորդ Քայս Սադիք եպիսկոպոսը, Հունակաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Անդրեյ Մարկուսը, ինչպես նաև Ռումինիայի Հայոց Թեմի հոգևոր դասն ու հարյուրավոր ուխտավորներ Ռումինիայի մի շարք քաղաքներից:


Վառլամ արքեպիսկոպոս Պլոիեշտիանուն ընթերցեց Դանիել Պատրիարքի խոսքը նվիրված Վազգեն Առաջինին: Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան պաշտոն երջանկահիշատակ Վազգեն Առաջինի, Ռումինիայի Հայոց Թեմում ծառայած հոգևոր դասի և եկեղեցու բոլոր բարերարների հոգիների հանգստության համար, ինչից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև:


Այնուհետև եկեղեցու բակում կատարվեց մատաղի օրհնություն և հյուրասիրություն, որից հետո Ռումանահայոց Թեմի Դուդյան մշակութային կենտրոնում տեղի ունեցան Վազգեն Վեհափառի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես, համերգ և գրքի շնորհանդես:


Ամենայն Հայոց Հայրապետի մասին խոսքով հանդես եկան Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:


Խոսելով երջանկահիշատակ Վազգեն Հայրապետի մասին դեսպան Մինասյանը նշեց. «Ամենայն Հայոց հայրապետ, ազգանվեր գործիչ Վազգեն Վեհափառը նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքացին էր, ով 1994թ. ստացավ Հայաստանի առաջին Ազգային հերոսի կոչումը՝ իր անձով և գործունեությամբ մարմնավորելով ազգային-հասարակական ու եկեղեցական միասնականությունը՝ այսպիսով իր անունը դաջելով ոչ միայն պատմության էջերում, այլև` մարդկանց սրտերում»։
Ցուցահանդեսի ավարտին ելույթ ունեցավ սոպրանո Արմինե Խաչատրյանը:

Հաջորդիվ տեղի ունեցավ Վազգեն Առաջինին նվիրված «Երջանկահիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ի կյանքն ու գործը, հանգիստը և հուղարկավորությունը» Սուրեն Քոլանջյանի աշխատության ռումիներեն թարգմանության վերահրատարակության շնորհանդեսը: Գրքի ռումիներեն թարգմանությունը կատարել է գրող, լրագրող և թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը:


Կեսօրին ներկաները մասնակցեցին Ռումանահայոց Թեմի, Ռումանահայոց միության և Բուխարեստի ծխական խորհրդի կողմից կազմակերպված սիրո ճաշին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: