• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը հանդիպեց Սորին Դիմիտրիուի հետ

05 նոյեմբերի, 2018
Դեսպան Մինասյանը հանդիպեց Սորին Դիմիտրիուի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 5-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Բուխարեստի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Սորին Դիմիտրիուին:

Հանդիպման ընթացքում Սորին Դիմիտրիուն ներկայացրեց Բուխարեստի Առևտրի և արդյունաբերության պալատի գործունեությունը և նշեց, որ մեծ ներուժ է տեսնում հայ-ռումինական առևտրաարդյունաբերական հետագա համագործակցության համար:

Դեսպան Մինասյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը ևս հետաքրքրված է Ռումինիայի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմամբ և վերջերս Ռումինիայի խորհրդարանի կողմից վավերացված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև 2019թ. ապրիլին մեկնարկելիք Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթը կարող են այդ համագործակցության նոր խթան հանդիսանալ` ընդգրկելով նաև մինչ օրս համագործակցությունից դուրս մնացած ոլորտները:

Կողմերը պայմանավորվեցին պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու նպատակով:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: