• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բացվել է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման և Ռումինիայի Մեծ Միավորման 100-ամյակներին նվիրված ցուցահանդես

06 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 6-ին Ռումինիայի հայ համայնքի ամենահին կենտրոններից մեկում, որտեղ հայերը հայտնվել են 14-րդ դարում և գործում է 1350թ. կառուցված Ռումինիայի տարածքի ամենահին հայկական Ս. Աստվածածին Հայոց եկեղեցին բացվեց Հայաստանի  առաջին Հանրապետության հիմնադրման և Ռումինիայի Մեծ Միավորման 100-ամյակներին նվիրված ցուցահանդես:

Բոտոշանի պատմության թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի բացումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելու Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ մաեստրո Շառլ Ազնավուրի հիշատակը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ասաց, որ ցուցահանդեսը սիմվոլիկ է հայ և ռումին ժողովրդների համար, ովքեր առաջին աշխարհամարտի տարիներին եղել են դաշնակիցներ և շատ հաճախ մեր ճակատագրերը որոշվել են նույն դիվանագիտական դահլիճներում և սրահներում:
Ս. ՄԻնասյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունը հայտնեց Ռումինիային և ընդգծեց, որ այն առաջին երկրներից էր, որ պաշտոնապես, պետական մակարդակով ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին ու որբերին:
Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի բացմանն իրենց նպատը բերած բոլոր կազմակերպիչներին, դեսպան Մինասյանն իր երախտագիտությունը հայտնեց նաև Ռումինիայի արտաքին գերատեսչությանը՝ այսօր արդեն պատմական նշանակություն ունեցող արխիվային փաստաթղթերի տրամադրման համար:

Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի ազգային ժողովի պատգամավոր Վարուժան Ոսկանյանն իր ելույթում անդրադարձավ ռումինական պետության, մշակույթի և տնտեսության պատմության մեջ հայերի ունեցած մեծ դերին ու գործունեությանը:

Ռումինահայոց միության Բոտոշանի մասնաճյուղի ղեկավար Քրիստիան Լազարովիչն ու հրավիրված պատմաբաններն անդրադարձան Բոտոշանից սերած հայտնի հայազգի գեներալների, ինչպիսին է օրինակ Հակոբ Զատիկն, ում դերն անգնահատելի է Ռումինիայի միավորման գործում:

Միջոցառմանը ներկա էին տեղական իշխանությունների, ռումինահայ համայնքի տարբեր շրջանների ներկայացուցիչներ, մտավորականներ և լրագրողներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: