• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գեորգենի Հայկական արվեստի 8-րդ փառատոն

07 սեպտեմբերի, 2018

Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում սեպտեմբերի 7-ից 9-ը անցկացվեցին հայկական օրեր` Գեորգենի Հայկական արվեստի 8-րդ փառատոնը, որի պատվավոր հյուրերն էին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն, Սուրբ Աթոռի պապական նվիրակ կարդինալ Միգել Մաուրի Բուենդիան:

Փառատոնին մասնակցեցին Հարգիտայի նահանգային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Ռումինիայի, ինչպես նաև Հունգարիայի տարբեր քաղաքներից ժամանած հայազգի հյուրեր: 
Միջոցառմանը դեսպան Մինասյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:

Փառատոնի ծրագրում ընդգրկված էին 1733թ. կառուցված Հայ կաթոլիկ եկեղեցու մերձակա տարածքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ծաղիկների զետեղման արարողություն, այնուհետև հայկական գորգերի, Երևանի 2800-ամյակի, Գեորգենի հայկական վայրերի, հայկական մոտիվներով այլ նկարների ցուցադրություններ:

Այցի շրջանակներում դեսպան Մինասյանը հանդիպումներ ունեցավ նաև Հարգիտայի նահանգային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ` քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները համապատասխանաբար Լոռվա մարզի և Ալավերդի քաղաքի հետ:

Բացի այդ Հարգիտայի Փոքրամասնությունների գեղարվեստական 2-րդ փառատոնի շրջանակներում, որտեղ ներկայացված էին հունգարական, հայկական, հրեական, գերմանական, գնչուական ու հունական ազգային փոքրամասնությունների պարեր և երգեր, մասնակցեց նաև Գեորգենի Հայկական արվեստի փառատոնը` ժողովրդական ստեղծագործությունների, հայկական հոգևոր երգերի ու ժողովրդական պարերի ցուցադրություններով, տեղի հայկական խոհանոցի ուտեստների ու հայկական կոնյակի հրուրասիրությամբ:

Սեպտեմբերի 9-ին Գեորգենիի հայ կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր պատարագ:
Փառատոնի ավարտից հետո դեսպան Մինասյանն այցելեց Ֆրումոասա քաղաք և այնտեղ գտնվող 18-րդ դարի 2-րդ կեսին կառուցված տեղի հայ կաթոլիկ եկեղեցին և հայ համայնքի գործունեությանը նվիրված թանգարանը:

Հայկական արվեստի փառատոնը լայնորեն լուսաբանվեց տեղական հեռուստատեսության և մամուլի կողմից:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: