• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև

17 հուլիսի, 2018
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 17-ին Բուխարեստում անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, ռումինականը՝ ԱԳՆ Արևելյան հարևանության հետ հարաբերությունների գլխավոր վարչության պետ, Արևելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնակատար Ադրիանա Ստանեսկուն: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը նույնպես մասնակցում էր խորհրդակցություններին:

Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվեց հայ-ռումինական հարաբերություններին առնչվող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ քաղաքական, տնտեսական, մշակութային երկխոսության, ինչպես նաև ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանելուն ուղղված քայլերը։

Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ռումինական իշխանություններին՝ ռումինահայ մշակութային ժառանգության պահպանման ու հայ համայնքի հանդեպ Ռումինիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար:

Կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Ռումինական կողմին ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությանը, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվատնգությանն առնչվող այլ խնդիրների:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: