• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանն այցելեց Ռոման քաղաք

20 մայիսի, 2018

Մայիսի 19-ից 20-ը Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Ռոման քաղաք: Այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպումներ ունեցավ Ռոմանի քաղաքապետ Լուչիան Օվիդիու Միկուի և Ռումինիայի մշակույթի և ազգային ինքնության նախարարության պետքարտուղար Գեորգե Պոպայի հետ:

Քննարկվեցին Ռումինիայի Ռոման և Հայաստանի Դիլիջան քույր-քաղաքների համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Ռոմանի հայ եկեղեցական և ճարտարապետական ժառանգության պահպանման հարցերը:

Դեսպան Մինասյանը Ռոմանում նաև մասնակցեց ռումինահայ ականավոր գրող, բանասեր, թարգմանիչ Կարապետ Իբրըիլյանուին նվիրված ազգային փառատոնին, որը կազմակերպել էին Ռումինիայի Հայոց միությունը, Ռումինիայի գրողների միությունը և Ռոմանի քաղաքապետարանը: Փառատոնիn մասնակցում էին Ռումինիայի հայտնի, այդ թվում, ռումինահայ գրողներ, գրականագետներ, արվեստաբաններ, ասմունքողներ:

Ռումինիայում Հայաստանի դեսպանը նաև հանդիպումներ ունեցավ ռումինահայ համայքնի բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում դեսպան Մինասյանը հարցազրույց տվեց ռումինական TVR հեռուստաալիքին՝ հատուկ անդրադարձ կատարելով ռումինահայ համայնքի կարևոր դերակատարությանը Ռումինիայի հասարակական, քաղաքական, տնտեսական և հատկապես մշակութային կյանքում:

Տեղեկանք. Նեամց նահանգի վարչական կենտրոն, 60 հազար բնակիչ ունեցող Ռոմանը Ռումինիայի պատմական հայտնի քաղաքներից է, ուր հայերը բնակվել են դեռևս միջնադարից: Քաղաքում է գտնվում ճարտարապետական գեղեցիկ հորինվածքով 1609թ. կառուցված Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին, հարակից նախկին հայկական դպրոցը: Ռոմանն ունի փոքրաթիվ հայ համայնք՝ հիմնականում մտավորականներ:

Ռոմանի և Դիլիջանի միջև պաշտոնական կապերը հաստատվել են 2012թ. մայիսի 17-ին` համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ: 2015թ-ից Ռոմանում գործում է Ռումինիայի Հայոց Միության տեղական մասնաճյուղը, որը ջանքեր է գործադրում հայապահպանության, Ռոմանի և Դիլիջանի միջև մշակութային, կրթական և այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: