• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը հանդիպել է վարչապետ Վասիլիկա-Վիորիկա Դանչիլային

15 մայիսի, 2018
Դեսպան Մինասյանը հանդիպել է վարչապետ Վասիլիկա-Վիորիկա Դանչիլային
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 15-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի վարչապետ Վասիլիկա-Վիորիկա Դանչիլային:


Ռումինիայի վարչապետը Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության կապակցությամբ խնդրեց նրան փոխանցել իր շնորհավորական նամակը, որը հանձնեց անձամբ և վստահություն հայտնեց, որ հայ-ռումինական հարաբերություններն էլ ավելի կխորանան:


Դեսպան Մինասյանը Ռումինիայի վարչապետին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, վստահեցնելով, որ Հայաստանը ոչ միայն հանձնառու կմնա իր բոլոր միջազգային պարտավորությունների կատարմանը, այլև ակտիվ քայլեր կձեռնարկի իր միջազգային ներգրավվածությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:


Վարչապետ Դանչիլան Հայաստանի դեսպանին հայտնեց, որ Ռումինիայի կառավարությունն ավարտել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված ներպետական ընթացակարգերը, և փաստաթուղթն արդեն իսկ փոխանցել է Ռումինիայի խորհրդարան՝ վավերացման համար:


Հայաստանի դեսպանը գոհունակությամբ արձանագրեց ԼՂհակամարտության հարցում վերջին տարիներին Ռումինիայի որդեգրած հավասարակշռված մոտեցումը, ինչին արձագանքելով՝ վարչապետ Դանչիլան վստահեցրեց, որ այդ մոտեցումը կլինի շարունակական, նշելով, որ Ռումինիան աջակցում է հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման միակ ձևաչափը հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա:


Կողմերն անդրադարձան նաև ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովին՝ նշելով այդ իրադարձության կարևորությունը Հայաստանի և ֆրանկոֆոն շարժման համար:


Զրուցակիցները քննարկեցին միջազգային հարթակներում համագործակցությունը, երկկողմ տնտեսական հարաբերությունների ոլորտին առնչվող հարցեր:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: