• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայազգի նկարիչ Շիմոն Հոլոշիին նվիրված միջոցառումներ Ռումինիայի Բայա Մարե քաղաքում

13 մայիսի, 2018

Մայիսի 11-ից 13-ը Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի Մարամուրեշ նահանգի վարչական կենտրոն Բայա Մարե քաղաքում մասնակցեց հայազգի ականավոր նկարիչ Շիմոն Հոլոշիի մահվան 100-րդ տարելիցին նվիրված հայկական միջոցառումներին, որոնք կազմակերպել էին Ռումինիայի Հայոց միության Բայա Մարեի մասնաճյուղը և Մայամուրեշի ու Բայա Մարեի տեղական իշխանությունները:

Բայա Մարեում դեռևս 1547թ. կառուցված միջնադարյան ամրոցում, ուր գտնվում է պատմության և հնագիտության նահանգային թանգարանը, տեղի ունեցավ գիտական սեմինար, որի բացմանը ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ դեսպան Մինասյանը, Մարամուրեշ նահանգի մշակույթի վարչության պետ Աուրա Պինտեան, ՌՀՄ Բայա Մարեի մասնաճյուղի նախագահ Սորին Գդլյանը: Շիմոն Հոլոշիի կյանքի և մշակութային ժառանգության մասին զեկուցումներով հանդես եկան արվեստաբաններ, պատմաբաններ, պաշտոնական ներկայացուցիչներ:

Ելույթ ունեցավ նաև Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Լիդիա Պրիսակը, ով հանդես եկավ Ռումինիայում և Մոլդովայում Հայոց ցեղասպանությունից փրկվածների, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո այստեղ ներգաղթածների պատմության մասին զեկուցումով:

Կազմակերպվել էր նաև նկարչական աշխատանքների ցուցահանդես՝ «Բայա Մարեն Հոլոշիի օրոք» թեմայով, ցուցադրվեցին Բայա Մարեի Հայոց միության կենտրոնին կից «Շիմոն Հոլոշի» նկարչական դպրոցի սաների գործերը, այդ թվում և անցած տարվա «Ռումինիայի հայկական եկեղեցիները» ցուցադրանքի աշխատանքները:

Միջոցառումների մասնակիցներն այցելեցին Բայա Մարեի Պատմության և հնագիտության, ինչպես նաև Արվեստի թանգարաններ. վերջինիս հավաքածոյի գերակշիռ մասը կազմում են Շիմոն Հոլոշիի և իր աշակերտների ստեղծագործությունները:

Դեսպան Մինասյանը հարցազրույցներ տվեց «Աջերպրես» գործակալության և «Ադեվարուլ» թերթի թղթակիցներին:

Մայիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին, Ռումինիայի Մեծ միավորման 100-ամյակին և Շիմոն Հոլոշիի մահվան 100-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որի մասնակիցներին հայկական համեղ խորտիկներով հյուրասիրեց վարպետ-խոհարար Պաուլ Հակոբյանը:

Տեղեկանք․ Շիմոն Հոլոշին (1868-1916թթ․, հայկական ազգանունը՝ Կորբուլյան) ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության կազմում գտնվող Սիգետու Մարմացիեյ քաղաքում և համարվում է 19-րդ դարի հունգարական նկարչության նատուրալիզմի և ռեալիզմի ամենակարկառուն ներկայացուցիչը, Բայա Մարեի նկարչական դպրոցի հիմնադիրը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: