• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանի հանդիպել է Ռոզալիա-Իբոլիա Բիրոյի հետ

16 ապրիլի, 2018

Ապրիլի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի խորհրդարանի ստորին` Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոզալիա-Իբոլիա Բիրոյի հետ: Հանդիպմանը ռումինական կողմից մասնակցում էր նաև Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, Հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում դեսպանը տեղեկացրեց, որ ապրիլի 11-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Համաձայնագիրը:

Արձագանքելով ֆրանկոֆոն շրջանակներում խորհրդարանական մակարդակում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ դեսպան Մինասյանի նկատառումներին՝ Բիրոն պատրաստակամություն հայտնեց այդ ուղղությամբ ջանքեր գործադրել խորհրդարանական հարթակում: Կարևորվեց նաև երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի պատվիրակությունների փոխայցելությունների իրականացումը:

Դեսպանը ներկայացրեց Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Անդրադարձ կատարվեց ապակենտրոնացված մակարդակում հայ-ռումինական համագործակցությանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: