• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դուդյան գրադարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին

01 ապրիլի, 2018

Ապրիլի 1-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի աջակցությամբ Հայոց մշակույթի տանը՝ Դուդյան գրադարանում, տեղի ունեցավ Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Հանդիսությունը ներածական խոսքով բացեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տաթև եպս. Հակոբյանը, որին հաջորդեց Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի ելույթը:

Դեսպան Մինասյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ 30 տարի առաջ, ազդարարելով Արցախի ազատ ապրելու կամքն ու իրավունքը և ծնունդ տալով արցախյան շարժմանը, հայ ժողովուրդը բացեց իր դարավոր պատմության ևս մեկ փառավոր էջ: Արցախյան շարժումն ազատության ու արդարության պայքար էր, որին միացավ ամբողջ աշխարհի հայությունը. այն հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորման և ազգային վերածննդի պահն էր, երբ մեկ միասնական բռունցք դարձան Հայաստանը, Արցախը և սփյուռքը:

Ելույթներով հանդես եկան նաև Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Վարուժան Ոսկանյանը, խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ռումինահայ գրող, հրապարակախոս, Սարգիս (Սերջիու) Սելյանի «Արցախ՝ երկիր, որ կա» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացրեց և Սարգիս Սելյանի ողջունի խոսքը ընթերցեց «Արարատ» հանդեսի խմբագիր, պատմաբան Էդուարդ Անտոնյանը: Միջոցառումը լուսաբանվեց նաև ռումինական մամուլի ու հեռուստատեսության կողմից:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: