• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի ազգային կրթության նախարար Վալենտին Պոպայի հետ

16 մարտի, 2018
Դեսպան  Մինասյանը հանդիպել է Ռումինիայի ազգային կրթության նախարար Վալենտին Պոպայի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի ազգային կրթության նախարար Վալենտին Պոպայի հետ: Վերջինս շնորհավորեց ՀՀ դեսպանին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ` մաղթելով արգասավոր դիվանագիտական գործունեություն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել բարեկամ Ռումինիայում, որի հետ առկա է պատմական, մշակութային, կրթական կապերի հարուստ պատմություն: Այդ համատեքստում զրուցակիցները նաև բարձր գնահատեցին Ռումինիայում շուրջ 1000-ամյա ներկայություն ունեցող հայ համայնքի դերը:

Անդրադառնալով կրթական ոլորտում համագործակցությանը՝ ՀՀ դեսպանը նշեց, որ կրթական ոլորտը Հայաստանի դեսպանության գործունեության կարևոր ուղղություններից է, և առկա ամուր իրավապայմանագրային հիմքը հնարավորություն է տալիս ամրապնդել և զարգացնել կրթական, ակադեմիական, ուսումնական կապերը: Որպես դրա ցայտուն վկայություն ընդգծվեց Երևանի պետական համալսարանի և Բուխարեստի համալսարանի համագործակցությունը, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում ռումիներենի դասավանդումը, Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայի և Յաշի համալսարանների հետ կապերը, ուսանողների փոխանակման ծրագրերը, հայոց լեզվի դասընթացները Բուխարեստի համալսարանում:

Քննարկվեցին ՀՀ կրթության և գիտության և Ռումինիայի ազգային կրթության նախարարությունների միջև փոխգործակցության խորացման, կրթության ոլորտում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ընձեռած հնարավորություններից օգտվելու, եվրոպական կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցելու հեռանկարները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: