• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստի Սրբոց Առաջնորդանիստ Մայր Տաճարում նշվեցին Տեառնընդառաջը և Բուն Բարեկենդանը

18 փետրվարի, 2018

Փետրվարի 18-ին Բուխարեստի Սրբոց Առաջնորդանիստ Մայր Տաճարում մեծ շուքով նշվեցին Տեառնընդառաջը և Բուն Բարեկենդանը:

Պատարագիչն էր Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ ու հյուրեր: Հավարտ Սրբոյ Պատարագի Առաջնորդի կողմից ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական Կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին:

Թեմակալ Առաջնորդի օրհնությամբ, Բուխարեստի ծխական խորհրդի և Տիկնանց Միության ջանքերով տոնական միջոցառում էր կազմակերպվել եկեղեցու պարտեզում: Նախ Տաթև սրբազանի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի ավանդական խարույկը, հնչեց հայկական ժողովրդական երգն ու պարը, այնուհետև տեղի ունեցավ հյուրասիրություն՝ պատրաստված Բուխարեստի Տիկնանց Միության կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: