• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը հանդիպեց Վասսիլիս Պապադոպուլոսի հետ

15 փետրվարի, 2018
Դեսպան Մինասյանը հանդիպեց Վասսիլիս Պապադոպուլոսի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 15-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայում Հունաստանի դեսպան Ն.Գ. Վասսիլիս Պապադոպուլոսի հետ։


Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հայ-ռումինական հարաբերությունների առանձնահատկությունները` հատուկ կարևորությամբ նշելով ռումինահայ համայնքի դերակատարությունը, իսկ դեսպան Պապադոպուլոսը` Հունաստանի և Ռումինիայի հարաբերությունների ներկա վիճակն ու առանձնահատկությունները:


Այնուհետև, Սերգեյ Մինասյանը դեսպան Պապադոպուլոսին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, վերջին զարգացումները, ինչպես նաև գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ միջնորդական ջանքերը։


Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր փոխանակեցին ընդհանուր տարածաշրջանային մարտահրավերների ու սպառնալիքների շուրջ։ Դեսպանները պայմանավորվեցին շարունակել պարբերական շփումները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և հնարավոր ծրագրերի իրականացման նպատակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: