• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանն այցելեց Ռումինիայի Կլուժ նահանգի Կլուժ-Նապոկա և Գեռլա քաղաքներ

10 փետրվարի, 2018

Փետրվարի 8-ից 10-ը Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Ռումինիայի Կլուժ նահանգի Կլուժ-Նապոկա և Գեռլա (նախկինում՝ Արմենոպոլիս) քաղաքներ, որտեղ ունեցավ մի շարք հանդիպումներ և մասնակցեց տարբեր միջոցառումների:

Փետրվարի 8-ին Կլուժ-Նապոկայի արվեստի թանգարանում տեղի ունեցավ Ռումինիայի Հայոց միության տեղական մասնաճյուղի երկարամյա ու անխոնջ նվիրյալ Միրչա Տիվադարի մեծարման ու պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, ՌՀՄ տեղական մասնաճյուղի նախագահ Կարեն Շեբեշին, Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտ. պրոֆ. Լուչիան Նաստասե-Կովաչը, համայնքի և տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նույն օրը դեսպան Մինասյանը Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարի հետ այցելեց Կլուժ նահանգի Արվեստի դպրոցում բացված Հայաստանի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես:

Փետրվարի 9-ին դեսպան Մինասյանը հանդիպում ունեցավ Բաբեշ-Բոյայի համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս, պրոֆ. Իոան-Աուրել Պոպի հետ` քննարկելով համալսարանի Հայագիտության ինստիտուտի գործունեության ակտիվացման, այնտեղ հայոց լեզվի և պատմության դասընթացների կազմակերպման, ԵՊՀ հետ համագործակցության աշխուժացման հնարավորությունները:Զրուցակցին ողջույններ փոխանցելով ԵՊՀ ռեկտորի անունից՝ դեսպան Մինասյանը ռեկտոր Պոպին հրավիրեց հաջորդ տարվա մայիսին այցելել Հայաստան` ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

 Կլուժի նահանգային խորհրդում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ փոխնահանգապետ Իշտվան Վակարի հետ` քննարկելով Ռումինիայի Կլուժ նահանգի և Հայաստանի Արմավիրի նահանգի միջև համագործակցության խորացման, տնտեսական ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ տեղական ռադիո-հեռուստաընկերությունների ղեկավարների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ` քննարկելով հայաստանյան լրատվամիջոցների հետ համագործակցության հնարավոր ասպեկտները: ՀՀ դեսպանը TVR հեռուստաալիքին տվեց ընդարձակ հարցազրույց, որը եթեր կհեռարձակվի օրերս: ՀՀ դեսպանն այցելեց նաև Տրանսիլվանիայի Ազգագրական թանգարան, որտեղ ավանդաբար կազմակերպվում են հայկական երեկոներ, ցուցահանդեսներ, տարբեր միջոցառումներ և զրույց ունեցավ թանգարանի տնօրեն Թուդոր Սալաջեանի հետ:

Փետրվարի 10-ին դեսպան Մինասյանն այցելեց Գեռլա քաղաք, որտեղ հանդիպեց տեղի հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներին, եղավ Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարում (1776թ.), որը համարվում է աշխարհում ամենամեծ հայ կաթոլիկ տաճարը:

Գեռլայում Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Իոան Նեսելեանի հետ` քննարկելով Գեռլա և Հայաստանի Իջևան քույր-քաղաքների միջև հետագա համագործակցության ծավալման հնարավորությունները:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: