• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը հանդիպեց Ռումինիայում Ֆրանսիայի դեսպան տիկին Միշել Ռամիսի հետ

30 հունվարի, 2018
Դեսպան   Մինասյանը հանդիպեց Ռումինիայում  Ֆրանսիայի դեսպան տիկին Միշել  Ռամիսի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 30-ին Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայում Ֆրանսիայի դեսպան տիկին Միշել Ռամիսի հետ։


Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։


Այնուհետև, դեսպան Մինասյանն ներկայացրեց ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, կողմերը քննարկեցին Ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ընդհանուր հարցեր՝ հատուկ անդրադարձ կատարելով համատեղ միջոցառումների անցկացման հնարավորություններին և համագործակցության հեռանկարներին:


Զրուցակիցներն անդրադարձան նաև նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համաձայնագրի ընձեռած հնարավորություններին:


Միշել Ռամիսի խնդրանքով Սերգեյ Մինասյանը Միշել Ռամիսին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, վերջին զարգացումները, ինչպես նաև գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահների համատեղ ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք այլ հարցերի շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: