• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Գասպարյանն այցելեց Ֆոկշան

27 հունվարի, 2017

 Հունվարի 24-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը Ֆոկշան քաղաքում մասնակցեց Միավորման օրվա 158-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին: 1859թ. հունվարի 24-ին Մոլդովայի եւ Մունտենիայի իշխանապետությունների միավորմամբ, որը կոչվում է Փոքր միավորում, սկիզբ դրվեց ժամանակակից Ռումինիայի պետության հիմնադրման: Օրվա սկզբում դեսպան Գասպարյանն առանձնազրույց ունեցավ Ֆոկշանի քաղաքապետ Քրիստի Միսաիլյայի/Cristi Valentin Misăilă  հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Բերդ համայնքի հետ համագործակցության խորացման, մասնավորապես եղբայրացման պայմանագրի ամբողջացման եւ հումանիտար ու մշակութային բնագավառներում կոնկրետ ծրագրերի խթանման հետ կապված հարցեր:

Այնուհետեւ Հայաստանի դեսպանը Ֆոկշանի քաղաքապետի հետ մասնակցեց համատեղ մամուլի ասուլիսին, որին ներկա էին նաեւ Հոլանդիայից, Սերբիայից, Լիտվայից եւ Մոլդովայից Ֆոկշանի հետ եղբայրացած քաղաքների պատվիրակություններ: Ասուլիսի ընթացքում, ընդգծելով Իշխանապետությունների միավորման առանցքային դերը ռումին ժողովրդի պատմության մեջ` դեսպան Գասպարյանն առանձնահատուկ հպարտությամբ նշեց, որ եղբայրական ռումին ժողովրդի հետ ուս ուսի, հայ ժողովրդի զավակները նույնպես իրենց լուման են ներդրել այդ փառավոր պատմության կերտման մեջ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի եւ Ռումինիայի տասնյակ քաղաքների եւ մարզերի միջեւ ստեղծվել են համագործակցության կապեր:

Հայաստանի դեսպանը օտարերկրյա պատվիրակությունների հետ այցելեց Ֆոկշանի քաղաքային թատրոն եւ Միավորման թանգարան, իսկ կեսօրից հետո Միավորման հրապարակում մասնակցեց տոնական թատերականացված հանդիսություններին եւ զորահանդեսին, որին ներկա էին Ռումինիայի կառավարության անդամներ, Ռումինիայի նախագահի անձնական ներկայացուցիչը, տեղական իշխանությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ եւ հոգեւորականներ, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Սլովենիայի դեսպանները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: