• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վարուժան Ոսկանյանը շահել է լեհական գրական «Անգելուսի» բոլոր մրցանակները

17 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 15-ի շաբաթ երեկոյան լեհական Վրոցլավ քաղաքի Կապիտոլ երաժշտական թատրոնում տեղի ունեցավ Կենտրոնական Եվրոպայի գրական Անգելուս 11-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ռումինահայ գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» վեպով շահեց այս տարվա բոլոր մրցանակները. Անգելուսի Մեծ մրցանակը, Ընթերցողների «Նատալյա Գորբանեւսկայա» մրցանակը եւ «Լավագույն թարգմանության» մրցանակը: «Շշուկների մատյան» վեպի լեհերեն թարգմանիչն է Յոաննա Կորնաշ-Վարվասը, իսկ վեպը տպագրել է Չաժկովե Կլիմատե հրատարակչությունը: Մրցանակները հանձնեցին Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկեւիչը եւ Անգելուսի ժյուրիի նախագահ պրոֆ. Միկոլա Ռյաբչուկը: Հեղինակավոր այս մրցույթի վերջնագիծ էին հասել յոթ գրող` Քրիստիան Թեոդորեսկուն (Ռումինիա), Մաչեյ Հենը եւ Աննա Յանկոն (Լեհաստան), Կրիստինա Սաբալիաուսկայտեն եւ Ալվիդաս Շլեպիկասը (Լիտվա),  եւ Վլադիմիր Նեկլիաեւը (Բելառուս): Նախապես մրցույթին հայտ էին ներկայացրել եվրոպական 21 երկրների գրողներ:

«Անգելուսը» լեհերեն թարգմանված արձակի ամենաբարձր մրցանակն է: Հաղթողն ստանում է 150.000 լեհական զլոտի եւ Էվա Ռոսանոյի քանդակած արձանիկ: Ընթերցողների «Նատալյա Գորբանեւսկայա» մրցանակը հիմնվել է 2013թ. ի հիշատակ ռուս դիսիդենտ գրող Նատալյա Գորբանեւսկայայի, որը  «Անգելուսի» ժյուրիի նախագահն է եղել մինչեւ իր մահը` 2013թ.: Մրցանակը շնորհվում է ընթերցողների առցանց քվեարկությամբ, որի հաղթողն այս անգամ ճանաչվել է «Շշուկների մատյան» վեպը:   

Ռումինիայում համարում են, որ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի արժանանալը գրական «Անգելուսի» բոլոր մրցանակներին ռումինական գրականության մեծ հաջողությունն է Լեհաստանում եւ եվրոպական մակարդակով նրա արժեքների ճանաչումը:

Դեռեւս 2015թ. ամռանը եւ աշնանը Վարշավայի Ռումինական Մշակույթի ինստիտուտը կազմակերպել էր «Շշուկների մատյան» վեպի լեհերեն հրատարակության ներկայացումը Վարշավայում եւ Կրակովում, հեղինակի մասնակցությամբ: Կրակովի հեղինակավոր Կոնրադ գրական փառատոնում Վարուժան Ոսկանյանը եղել է հատուկ հրավիրյալը: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: