• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

03 հոկտեմբերի, 2016

 Սեպտեմբերի 18-26-ին Ռումինիայի խոշոր քաղաքներում եւ հայաշատ վայրերում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման զույգ 25-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումներ, որոնք համատեղ կազմակերպել էին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը եւ Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ):

         

Կենտրոնական միջոցառումը կայացավ սեպտեմբերի 26-ին, Բուխարեստում, Ռումինիայի Ազգային թատրոնում, որտեղ տեղի ունեցան դիվանագիտական հանդիսավոր ընդունելություն եւ տոնական համերգ:

 

Բարձրաստիճան հյուրերի թվում էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն, Պատգամավորների պալատի նախագահ Ֆլորին Իորդակեն, Ռումինիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Ադրիան Նաստասեն, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Ռումինիայի արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի եւ այլ նախարարությունների ու գերատեսչությունների բարձր պաշտոնատարներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, քաղաքապետեր, Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Պատգամավորների պալատի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբակցության ղեկավար, ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև  եպիսկոպոս Հակոբյանը, ՌՀՄ մասնաճյուղերի ղեկավարներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ռումին եւ ռումինահայ մտավորականներ, արվեստագետներ, միջպետական ծրագրի շրջանակներում Ռումինիայում սովորող հայաստանցի ուսանողներ:

 

Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը եւ Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն իրենց ելույթներում խոսեցին Հայաստանի պետական անկախության վերականգնման խորհրդի, հայ-ռումինական հարաբերությունների, Ռումինիայում հայության դարավոր ներկայության եւ Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում ռումիահայոց հսկայական ներդրումի մասին:

 

Համերգային մասում հայկական ավանդական եւ հոգեւոր երաժշտության մոտիվներով անզուգական կատարումներով հանդես եկան տրանսիլվանական Ֆլաուտո Դոլչե երաժշտական խումբը եւ ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը:  

 

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը նշվեց Յաշ քաղաքում, որտեղ կազմակերպված գիտաժողովում ելույթներ ունեցան ռումին քաղաքական գործիչ, Ռումինիայի ԱԳ նախկին նախարար Թեոդոր Մելեշկանուն եւ ռումինահայ գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանը:

 

Նույն օրը Բոտոշան քաղաքում, Երիտասարդական տանը տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ ընթերցվեցին հատվածներ հայ պոեզիայից, հայկական պարերի կատարումներով հանդես եկավ Գեռլա քաղաքի «Հայաքաղաք» անսամբլը, իսկ կոմպոզիտոր և երաժիշտ Գաբրիել Դեդեյանը ներկայացրեց իր հեղինակային երգերը:

 

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարության շրջանակներում Ռումինիայի Բակաու քաղաքում սեպտեմբեր 22-24-ին տեղի ունեցավ Հայկական ֆիլմերի 4-րդ փառատոնը, որտեղ ցուցադրվեցին ռումինահայ ռեժիսորներ Ֆլորին Գևորգյանի, Արմինե Ոսկանյանի եւ Անդրեյ Լևոն Ինիցյանի ֆիլմերը:

 

Բակաուի տոնական միջոցառումներին ներկա էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, որն այցի շրջանակներում հանդիպում ունեցավ նաեւ Բակաուի քաղաքապետ Կոսմին Նեկուլայի հետ:

 

Կոնստանցա քաղաքում Հայաստանի Հանրապետության 25-ամյակի առիթով քաղաքի Պատմության ու հնագիտության թանգարանի դիմային պատին Ռումինիայի դրոշի կողքին բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության վիթխարի չափերի դրոշը: Սեպտեմբերի 24-ին շրջանային գրադարանում տեղի ունեցավ «Հայկական կոնյակի պատմությունը» թեմայով կոնֆերանս, որին հաջորդեց գեղարվեստական մաս:

 

Կլուժ-Նապոկա քաղաքում սեպտեմբեր 24-25-ին անցկացված հայկական մշակույթի օրերին ներկայացվեցին տրանսիլվանահայ պատմաբան Կրիստոֆ Սոնգոթի (1843-1907) «Տրանսիլվանիայի հայ ընտանիքների ծագումնաբանությունը» գրքի ռումիներեն հրատարակությունը, նկարիչ Յոզեֆ Նովակի «Տրանսիլվանիայի հայ ազնվականների զինանշանները» ցուցահանդեսը, ելույթ ունեցան Յաշ քաղաքի «Սիամանթո» եւ Կլուժի «Նուռ» պարախմբերը, ցուցադրվեց Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը:

 

Պիտեշտ քաղաքում Հայաստանի Հանրապետության 25-ամյակի առթիվ կազմակերպել էր Լևոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաեւ հարգանքի տուրք է մատուցվել տեղի հռչակավոր հայերին:

 

Ռոման քաղաքում սեպտեմբերի 22-ին կազմակերպվել էր հայկական հոգեւոր եւ դասական երաժշտության համերգ:

 

Սուչավայի Հայոց եկեղեցում եւ հարակից Հայոց թանգարանում սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության 25-ամյակի առիթով պրոֆեսոր Եկատերինա Ֆոիտը/Ecaterina Foit հանդես եկավ դասախոսությամբ, որին հաջորդեց ժողովրդական տոնախմբություն:

 

Սեպտեմբերի 25-ին Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր եկեղեցում կատարվել էր Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ Հանրապետական մաղթանք:    

 

Հայաստանի Հանրապետության 25-ամյակի առիթով ՀՀ դեսպանության անունով շնորհավորական ուղերձներ են ստացվել ռումին պետական եւ քաղաքական շրջանակներից, ինչպես նաեւ Հայաստանի հետ եղբայրացած քաղաքներից:

 

Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ռումինական Nine O’Clock անգլալեզու օրաթերթը տպագրել է դեսպան Գասպարյանի ուղերձը: Agerpres եւ լրատվական այլ գործակալություններ, ինչպես նաեւ նահանգային ԶԼՄ-ներ հանդես են եկել հրապարակումներով եւ ռեպորտաժներով:

 

Ռումինիայի նախկին արտգործնախարար Ադրիան Նաստասեն, որը 25 տարի առաջ, 1991 թ. դեկտեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրել էր Հայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը, այդ մասին գրառում է կատարել իր անձնական կայքէջում եւ ֆեյսբուքյան էջում` զետեղելով համաձայնագրի ստորագրման պահը պատկերող լուսանկարը եւ նշելով, որ Ռումինիան Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչած առաջին երկիրն է:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: