• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական մշակույթի փառատոն Ռումինիայի պատմական հայաբնակ Ջուրջով քաղաքում

20 սեպտեմբերի, 2016

 Ռումինիայի Գեորգեն քաղաքում` պատմական հայաբնակ Ջուրջովում, սեպտեմբերի 9-11-ին տեղի է ունեցել Գեորգենի հայկական մշակույթի 6-րդ փառատոնը:

Փառատոնի շրջանակներում Գեորգենի մերձակա Չոբոտ լեռան վրա` հայ կաթոլիկ մատուռի մոտ, տեղադրվել է վահանակ, որն արձանագրում է Տրանսիլվանիայի այս շրջանում հայերի հաստատման հանգամանքները: (Մոլդովայի եւ Տրանսիլվանիայի միջեւ լեռնանցքը, որով 17-19-րդ դարերին անցնում էին հայերն իրենց անասուններով, անցնում էր Պրիսկայի գագաթով: Ի հիշատակ 1679թ. համաճարակի, Չոբոտ սարի վրա կառուցվել է կաթոլիկ մի մատուռ: Դրա մոտ 1748թ. Կյովեր հայկական գերդաստանի կողմից կաթոլիկ հայերի համար կառուցվել է մի այլ մատուռ, ուր հատկապես այցելում էին տոնական օրերին): Վահանակը քառալեզու է` հայերեն, ռումիներեն, հունգարերեն եւ անգլերեն, տեքստը կազմել է պատմաբան, հայագետ դոկտոր պրոֆեսոր Գարդա Դեժոն: Վահանակը զետեղվել է Տրանսիլվանիայի Հունգարահայոց միության կողմից` աջակցությամբ Հունգարիայի Հայոց խորհրդի եւ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության:

Փառատոնի առանցքային միջոցառումներից էր «Տրանսիլվանիայի հայերը անցյալի եւ ապագայի միջեւ» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին նաեւ Հունգարիայից հրավիրված հետազոտողներ: Ցուցահանդեսի տեսքով ներկայացվել են Կարացոնի ու Կապդեբո հայկական տոհմիկ ընտանիքների մասին նյութեր:

Փառատոնի գեղարվեստական ու մշակութային ծրագրի շրջանակներում ներկայացվել նաեւ են հայկական երգեր, օպերային արիաներ, ինչպես նաև հատվածներ հայերի վերաբերյալ Տրանսիլվանիայի գրողների աշխատանքներից:

Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում տրված պատարագին մասնակցել է նաև Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս, Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական կառավարիչ Գյորգի Յակուբինին:

Հիշեցնենք, որ Գեորգենը եղբայրացած է Հայաստանի Ալավերդի քաղաքի հետ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: