• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ասատրյանի գլխավորած պատվիրակության այցը Ռումինիա

09 սեպտեմբերի, 2016
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ասատրյանի  գլխավորած պատվիրակության այցը Ռումինիա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 24-27-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուխարեստում, Ռումինիայի աշխատանքի, ընտանիքի, սոցիալական պաշտպանության և տարեցների նախարարի հրավերով:  

 

Նախարար Ասատրյանի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը, «Վորլդ վիժն Հայաստան» (World Vision Armenia) միջազգային զարգացման եւ բարեգործական կազմակերպության երեխաների պաշտպանության եւ կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը  եւ Հայ Օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցության  կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:

 

Այցի նպատակն էր Ռումինիայի սոցիալական պաշտպանության բնագավառին, հատկապես երեխաների պաշտպանության ոլորտին եւ այնտեղ իրականացվող բարեփոխումներին, համայնքային զարգացման ծրագրերին ու ծառայություններին ծանոթանալը, երեխաների սոցիալական կարիքներին եւ նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի քննարկումը, տեսակետների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ այդ ոլորտում երկու երկրների միջև հետագա համագործակցության խորացումը:

 

Օգոստոսի 26-ին նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի աշխատանքի, ընտանիքի, սոցիալական պաշտպանության և տարեցների նախարար Դրագոշ Պասլարուի հետ: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումներն ընթացան ընդլայնված կազմերով: Տեղեկություններ փոխանակվեցին երկու երկրներում սոցիալական եւ երեխաների պաշտպանության ոլորտներում կատարված աշխատանքների, իրականացված եւ ընթացքում գտնվող բարեփոխումների, դրանց հայեցակարգերի վերաբերյալ: 

 

Այցի շրջանակներում պատվիրակության անդամներն այցելեցին ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն եւ արատներ ունեցող երեխաների աջակցության եւ ցերեկային խնամքի կենտրոններ, գիշերօթիկներ, սոցիալական բնակարաններ, հանդիպումներ ունեցան երեխաների եւ նրանց իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպություններում, այդ թվում SERA Romania հիմնադրամի (գործադիր տնօրեն Բոգդան Սիմիոն), Երեխաների պաշտպանության ոլորտի ՀԿ-ների ֆեդերացիայի (FONPC), Երեխաների պաշտպանության եւ որդեգրման ազգային վարչակազմի (NACRPA-National Authority for Child Rights Protection and Adoption), Սոցիալական աշխատողների ազգային կոլեգիայի (CNASR), «Սուրբ Մարիամ» համայնքային կենտրոնի (Saint Mary Community Center), Իրավական ռեսուրսների կենտրոնի (CJR - Center for Juridical Resources, ծրագրերի ղեկավար՝ Ջորջիանա Պասկու), World Vision Romania (ներկայացուցիչ՝ Ավրորա Պոպ), ChildPact Romania («Երեխաների պաշտպանության կոալիցիա») եւ այլ կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:  

 

Այցի ծրագիրը հագեցած էր եւ խիտ, ընդհանուր գնահատմամբ` բավականին օգտակար: Նախարար Ասատրյանն ու ԱԺ հանձնաժողովների նախագահներ Բաբլոյանն ու Հակոբյանը մեծ շահագրգռությամբ մասնակցեցին

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: