• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տուլչա քաղաքում հայկական միջոցառումների մասին

08 սեպտեմբերի, 2016

 Հուլիսի 30-ին Ռումինիայի Տուլչա քաղաքում, Էթնիկ ֆիլմերի փառատոնի շրջանակներում, Ռումինիայի Հայոց միության կազմակերպմամբ եւ աջակցությամբ անցկացվեցին հայկական մշակութային միջոցառումներ: Փառատոնին ցուցադրվեց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, իսկ համերգային ծրագրում ելույթ ունեցավ Գեռլա (նախկին Արմենուպոլիս) քաղաքի «Հայաքաղաք» պարի անսամբլը:

 

Քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած բացօթյա հայկական երեկոն ներածական խոսքով բացեց Տուլչայի նահանգային խորհրդի խորհրդական, Ռումինիայի Հայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Էդուարդ Լուչիան Սիմիոնը: Կարեւորելով Տուլչայում հայկական  միջոցառման անցկացումը, նա նաեւ ջերմորեն ողջունեց Ռումինիայի հայկական տարբեր վայրերից ու համայնքային  կենտրոններից այստեղ հավաքված հայրենակիցներին, ՀՀ դեսպանության ներկայացուցչին

 

Առավոտյան Տուլչայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (1882թ.) Կոնստանցայի հոգեւոր հովիվ Տ. Օշական քհն. Խաչատրյանի կողմից մատուցվել էր պատարագ:

 

Միջոցառումների շրջանակում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հարցերի շուրջ զրույց ունեցավ նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ եւ փոխանցեց Տուլչայի նահանգային խորհրդի նախագահ Հորիա Թեոդորեսկուին ուղղված Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նամակը:

 

Տուլչան համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Ռումինիայի պատմական սեւծովյան Դոբրոջա շրջանում: Տուլչա նահանգի եւ ՀՀ Տավուշի մարզի միջեւ եղբայրական կապեր են հաստատվել 2014 թ.:      

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: