• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական միջոցառումները Սուչավայում

08 սեպտեմբերի, 2016
Հայկական միջոցառումները Սուչավայում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Օգոստոսի 13-15-ը Ռումինիայի Սուչավա/Suceava քաղաքում անցկացվեցին ավանդական հայկական միջոցառումներ:

Օգոստոսի 14-ի առավոտյան սկսվեց Սբ Աստվածածնի վերափոխման տոնի ավանդական ուխտագնացությունը դեպի Սուչավայի մերձակա Հաճկատար վանք, որտեղ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ տրվեց Սուրբ պատարագ: Ուխտագնացությանը մասնակցում էին հարյուրավոր հայ եւ ռումին  ուխտավորներ Սուչավայից ու շրջակա վայրերից, Ռումինիայի տարբեր քաղաքներից: Հայաստանից ներկա էին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

Ներկա էին Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Սուչավայի քաղաքային եւ նահանգային իշխանությունների ղեկավարներ, ՌՀՄ տեղական մասնաճյուղերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, Բուխարեստից եւ Ռումինիայի հայաշատ վայրերից ժամանածներ, հյուրեր տարբեր երկրներից: Մասնավորապես, ԱՄՆ-ից ժամանել էր բարերար Հակոբ Կույումջյանը, ով 2015թ. միջոցներ էր հատկացրել Հաճկատար վանքի վերանորոգության նպատակով, իսկ Ֆրանսիայից՝ գործարար, բարերար Հակոբ Քրմզյանը:

Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնեք, որից հետո ուխտավորներին մատուցվեց մատաղ` ավանդական ականջապուրի համտեսմամբ:

Միջոցառումների շրջանակներում Սուչավայի հայկական դպրոցի թանգարանում կազմակերպվել էր «Հայերը Բուկովինայում» խորագրով ցուցահանդես, որը պատմում էր այս տարածաշրջանում հայերի ու հայ համայնքի դերի եւ ներդրման մասին: Ներկայացվեց «Հայերը Հաբսբուրգյան Բուկովինայում (1774-1918)» հրատարակությունը:

Նախորդ օրը, օգոստոսի 13-ին Սուչավայի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում տեղի էր ունեցել ժամերգություն եւ մատաղօրհնեքի արարողություն:

Օգոստոսի 15-ին հայկական հնագույն Զամկա վանահամալիրում տեղի ունեցավ ծիսական կարգ` ի հիշատակ ննջեցելոց:

Միջոցառումների շրջանակներում դեսպանորդ Գրիգորյանը հանդիպեց Սուչավայի նահանգային եւ քաղաքային իշխանությունների ղեկավարների, այդ թվում Սուչավայի պրեֆեկտ Կոնստանտին Հարասիմի/Constantin Harasim եւ քաղաքապետ Իոն Լունգուի/Ion Lungu հետ:

Միջոցառումները լուսաբանվեցին ռումինական մամուլով եւ հեռուստատեսությամբ:

Սուչավան Ռումինիայում հայության հազարամյա ներկայության հնագույն վայրերերից եւ հոգեւոր կենտրոններից է, որն ունի երեք հայկական եկեղեցի, երկու վանք եւ երկու հայկական գերազմանատուն: 1401թ. Սուչավայում հաստատվել է Հայոց եպիսկոպոսական աթոռը: Հաճկատար եկեղեցին կառուցվել է 1512թ., իսկ 13-րդ դարի զանգը բերվել է Տաթեւի վանքից: Սուչավայի Ս. Խաչ եկեղեցին կառուցվել է 1521թ., իսկ եկեղեցու զանգակատունը եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռը՝ 1619թ.: Հայտնի է նաեւ 1513թ. կառուցված Ս. Սիմեոն եկեղեցին («Կարմիր աշտարակ») որի աշտարակը ամբողջությամբ կարմիր գույնով էր ներկված:: Նշանավոր է Զամկա (ամրոց, բերդ) վանահամալիրը, որի քարե պարսպի ներսում գտնվում է Ս. Օգսենտ եկեղեցին, իսկ արեւելյան կողմում 1606թ. կառուցված աշտարակ զանգակատունը: Վերնատան մեջ գտնվող Ս. Մարիամ մատուռը հարուստ է հայաոճ զարդանախշերով: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: