• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Բոլորս հայ ենք». ռումինական Nine O’Clock թերթի հրապարակման մասին

08 սեպտեմբերի, 2016
«Բոլորս հայ ենք». ռումինական Nine O’Clock թերթի հրապարակման մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Թուրքական ժխտողականությունը երկարակյաց է: Եվ ուստի զարմանալի չէ, որ, ըստ նրանց կառավարության, քուրդ ժողովուրդն ավելի լավ կաներ գոյություն չունենար, և որ Օսմանյան հնամենի փառքի գովերգումն արժե դրան ուղղված բոլոր ջանքերին: Այն փաստը, որ հայերի սպանդը տեղի է ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին, ուր ներգրավված բոլոր ազգերն ունեցել են իրենց զոհերը, ներառյալ, իհարկե, թուրքերը, դույզն ինչ չեն սքողում երիտթուրքերի ծանր հանցանքները, ովքեր «միանգամից ու մեկընդմիշտ» կամենում էին լուծել հայ ժողովրդի կնճռոտ խնդիրը: Բայցեւայնպես, անկախ նրանից, թե որչափ են նրանք միֆականացնում անցյալը, կառչելով հարմարավետ այն չքմեղանքին, թե ուրիշներն էլ կան, որ դա անում են «քաղաքական» դրդապատճառներով, պատմաբաններն արդեն իսկ բացահայտել են պետական զարհուրելի ոճրագործությունը: Նույնն է արել նաեւ Թաներ Աքչամը` իր «Ամոթալի արարք» խորհրդանշական վերնագիրը կրող գրքով:

 

Սակայն աչքի առաջ ունենալով Սովետների օրինակը, ովքեր տասնամյակներ շարունակ մեծագույն ստերը տարփողեցին, ինչպես, օրինակ, Խատինի անտառներում լեհ գերիների ոչնչացումն անամոթաբար գերմանացիներին վերագրելու դեպքում, թուրքերը կարողացան առաջ բերել ժխտողականության մի այնպիսի մթնոլորտ, որը զոհեր է խլում անգամ Թուրքիայում: Ավելին, վերջին շրջանում նախագահ Էրդողանի վարչակազմը վերաիսլամացրել է երկրի քաղաքականությունը, - ի տարբերություն արմատական այն աշխարհականացման, որը ջատագովվում էր պետական բարեփոխիչ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից մեկ հարյուրամյակ առաջ, - և վերարթնացրել «խաչանշանի» մեղադրանքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր չեն տատամսում արտաբերելու զարհուրելի բառը՝ ցեղասպանություն: Ի՞նչը կարող է ավելի դյուրին լինել, քան Պապին խաչակրաց նոր արշավանքի ծրագրեր մտմտալու մեջ մեղադրելը: Նույնն անում է նաև ԻԼԻՊ-ը՝ գրգռելով ռևանշիստական մորմոքով լի ուղեղներն ընդդեմ քրիստոնյաների,– սոսկական արդարացում ամենաբարբարոսական սպանությունների համար:

 

Եթե ԵՄ-ն այսօր հայտվել է խորին ճգնաժամի ճիրաններում, ապա տիրապետող պետք է դառնա ոչ թե անցյալի ողբերգությունների վրա սեւեռումը, այլ, առավելաբար, դրանց ոչ-ռեւանշիստական, բայցեւայնպես, մշտարթուն հիշողությանն ապավինմամբ դարմանումի գերակայությունը: Սա է եվրոպական քաղաքական մշակույթի հզորագույն արժեքներից մեկը, որին դեռ չեն փարել նույնիսկ եվրոպացիներից ոմանք: Եվ դա այն պատճառով, որ Եվրոպան ականատես է եղել մի քանի նախճիրերի, որոնք կարող են նույնացվել ցեղասպանությանը, սկսած հրեական կոտորածներից մինչեւ Բալկանյանները՝ հազիվ դեռ քսան տարի առաջ: Հիտլերը ցինակաբար հայտարարում էր՝ ո՞վ է այսօր (այսինքն, իր օրերում) հիշում հայերին: Նրա համար դա երաշխիք էր, որ հրեաների կոտորածները նույնպես «մոռացության կմատնվեն», ինչպես հայերինը: Մենք բոլորս պետք է համախումբ լինենք հայերի վշտի այս հարյուրամյա տարելիցին: Անշուշտ, թուրքերը պաշտպանվում էին Օսմանյան նախկին կայսրության տարածքներում սեփական պետությունն ունենալու հայերի պահանջներից, մինչ ռուսները աջակցում էին նրանց: Սակայն նման հակընդդիմությունը չպետք է հող ծառայի օրինականացնելու ոճիրները: Այստեղ է քաղաքական մտածողության հեղափոխականությունը` լավ է ավելի քիչ իշխանություն ունենալ քո ժողովրդի համար, քան սրի քաշել «ուրիշներին»: Եթե սա է իշխանության անխուսափելի գինը, ավելի լավ է հրաժարվել դրա մի մասից: Սա է պատճառը, որ Եվրոպան ձգտում է հարաբերականացնել ազգային, կրոնական եւ մշակութային ինքնությունները` խուսափելու համար անխուսափելի «մարդակերությունից»:

 

Ֆրանցիսկոս պապն իրավացի է ԵՄ-ի վերաիմաստավորման հարցում` ակնկալելով առավել ճկունություն եւ առավել մեծ ազատություն նրա անդամների համար: Միաժամանակ, սակայն, նոր համախմբումները, վերագնահատվելով, պետք է ավելի փոխկապակցված դառնան: Որոշակի արժեքներ պետք է արտացոլեն համատեղ ժառանգությունը, որոնք ընդունելի են բոլոր գործընկերների համար եւ առաջամղվում են զուգամերձվող ջանքերով: Նման հստակեցումը նաեւ յուրաքանչյուր պետության քաղաքական ուժերին կմղի առավել պարզորոշ դիրքորոշումներ որդեգրելու այս կամ այն ուղղություններում, մինչդեռ տարակարծությունները ազգային եւ եվրոպական խնդիրների միջեւ կմեղմանան: Միևնույն ժամանակ, եվրոպական մակարդակում ժողովրդավարության թերակատարությունը կարող է լրացվել առավել լայն, քան այն քննարկումների շրջանակներում, որոնք վերապահված են վերնախավերին: «Քրիստոնեական արմատների» շուրջ տարիներ առաջ ծայր առած բանավեճը փակուղի մտավ: Հաջորդեցին իսլամական ահաբեկչության դժնդակ տարիները (որոնք դեռ շարունակվում են), ապացուցելով, որ հեղհեղուկ ժամանակները չնպաստեցին հակամարտություններից խուսափելուն: Արժեքները չունեն ստուգապես հստակ ակունքներ. դրանք կերպափոխվում ու անցնում են բազմաթիվ մշակույթների ու ազդեցությունների քամիչով, եւ ուստի, օրինակ, որոշ արժեքներ, որոնք այսօր ջատագովում են կաթոլիկները, նախկինում մերժվում էին Վատիկանի կողմից: Եկեք հաղթահարենք խմբային շահերը՝  հանուն համընդհանուր արժեքների, առանց անտեսելու առաջինները, բայց սատարելով նաեւ հարաբերական ներդաշնակությունը այն գաղափարների միջեւ, որոնք մի շարք գործոնների բերումով անջրպետված են: Եվրոպան կարիք ունի առավել խիզախ եւ առավել պայծառամիտ քաղաքական փիլիսոփայության:

                  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: