• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ժենի Ակտերյանի ծննդյան 100-ամյակին նվիրված երեկո Բուխարեստում

08 սեպտեմբերի, 2016
Ժենի Ակտերյանի ծննդյան 100-ամյակին նվիրված երեկո Բուխարեստում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Հունիսի 28-ին Ռումինիայի գրողների միության գրական թարգմանությունների Բուխարեստի մասնաճյուղը Ռումինիայի Հայոց միության հետ համատեղ Բուխարեստի Մետրոպոլիտեն գրադարանում կազմակերպել է երեկո նվիրված մինչպատերազմյան եւ հետպատերազմյան Ռումինիայի արտիստական աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկի` Ժենի Ակտերյանի (1916-1958) ծննդյան 100-ամյակին: Դերասանուհի, ռեժիսոր եւ թարգմանիչ Ժենի Ակտերյանն այսօր առավել շատ հայտնի է իր «Դժվարահաճ էակի օրագիրը» գրքով: Այն իր անողոք անկեղծությամբ եւ գերզայունությամբ այդ ժանրի լավագույն գործերից է Ռումինիայում: Առաջին անգամ օրագիրը լույս տեսել 1991թ. Humanitas հրատարակչության կողմից, ավագ եղբոր` Արշավիր Ակտերյանի խմբագրությամբ ու Դոյնա Ուրիկարիուի թարգմանությամբ (Ժենին օրագիրը գրել է ֆրանսերեն եւ մասամբ անգլերեն): Դրան հաջորդել է Բուխարեստի «Արարատ» հրատարակչության մի այլ հրատարակություն, իսկ ավելի ամբողջական հրատարակությունը 2015թ. լույս է ընծայել նույն Humanitas հրատարակչությունը, որի մասին էլ քննարկում էր ծավալվել երեկոյին:

Բանախոսներն էին Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ս. Սկուլտետին, ում ջանքերով թարգմանվել է գրքի 2015թ. հրատարակությունը, պատմաբան ու գրաքննադատ Պաուլ Չեռնատը ու Ռումինիայի գրողների միության գրական թարգմանությունների Բուխարեստի մասնաճյուղի նախագահ Պետեր Սրագերը:

Ժենի Ակտերյանը ծնվել է Կոնստանցայում, Բուխարեստում ֆրանսիական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է համալսարանի փիլիսոփայության եւ մաթեմատիկայի ֆակուլտետ: Պատերազմի եւ ծանր նյութական կացության պատճառով չի կարողացել ուսումը շարունակել Փարիզում, հետագայում թատերական կրթություն ստացել Բուխարեստի Դրամատիկական արվեստի դպրոցում: Բուխարեստի տարբեր թատրոններում խաղացել եւ բեմադրել է մի շարք պիեսներ, ֆրանսերենից եւ անգլերենից արել թարգմանություններ: Եղել է խելացի, ուժեղ եւ անհաշտ բնավորությամբ անհատականություն, մոտ է եղել ժամանակի ռումին արտիստական եւ գրական աշխարհի հայտնի դեմքերին (Միրչա Էլիադե, Էոժեն Իոնեսկու, Էմիլ Չիորան): Մահացել է ծաղկուն հասակում, անբուժելի հիվանդությունից:

Ռումինական գրական-թատերական միջավայրում հայտնի էին նաեւ նրա ավագ եղբայրներ գրող Արշավիր Ակտերյանը (1907-1997), որը պատերազմից հետո երկար տարիներ աքսորվել է Սիբիր, եւ ռեժիսոր Հայկ Ակտերյանը (1904-1942), որը զոհվել է 1942թ. ռազմաճակատում:   

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: