• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ պոեզիան ռումինական ամսագրում

24 հունիսի, 2016
Հայ պոեզիան ռումինական ամսագրում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինական գրական-մշակութային «Պոեզիա» պարբերականը, պոետական արվեստի մասին միակ հանդեսը երկրում, որը հրատարակվում է Եվրոպայի ամսագրերի ու հրապարակումների ասոցիացիայի կողմից (Ռումինիայի գրողների միության հովանու ներքո) այս տարվա իր ամառային թողարկման մեջ տպագրել է հայկական ժամանակակից պոեզիան ներկայացնող հինգ բանաստեղծություններ` ռումիներեն թարգմանությամբ: Ամսագրում տպագրվել են Հովհաննես Գրիգորյանի «Հայաստան», Հովհաննես Շիրազի «Իմ սուրբ հայրենիք», Համո Սահյանի «Հայաստան ասելիս»,«Ինչպե՞ս ես» և Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունները` Արշալույս Գուրաու Սարգսյանի թարգմանությամբ: Արշալույս Գուրաու Սարգսյանը Կոնստանցայում բնակվող ռումինահայ բանաստեղծ է, մի քանի ժողովածուների հեղինակ:

Ի դեպ, պարբերականի նախորդ համարում, որը լույս էր տեսել այս գարնանը «Պոեզիա եւ արցունքներ» խորագրով, Արշալույս Գուրաու Սարգսյանի թարգմանությամբ տպագրվել է մի փոքրիկ հատված հայկական ժողովրդական «Սասնա ծռեր» էպոսից, բանաստեղծ ու թարգմանիչ Մարիուս Կելարուի ներկայացմամբ ու մեկնաբանություններով:

Կարևոր է նշել, որ այս հրատարակությունը տարածվում է նաև արտասահմանում, իսկ խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված են նշանավոր անուններ Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մոլդովայից ու Սերբիայից:

Արշալույս Գուրաու Սարգսյանը հայերեն խոսքը հնչեցրել է նաեւ ռումին ազգային պոետ Միհայ Էմինեսկուին նվիրված «Կարոտում եմ Էմինեսկուին» միջոցառմանը, որը կազմակերպվել է հունիսի 15-ին «Սադովեանու» գրական խմբակի եւ «Կորբու մշակութային կենտրոնի» կողմից, Կոնստանցայի Կորբու ծովափում: Նա ընթերցել է Էմինեսկուի բանաստեղծությունները հայերեն ու ռումիներեն լեզուներով` Հակոբ Սիրունու թարգմանությամբ, ապա ներկայացրել է Սիրունու համառոտ դիմանկարը, որպես ռումինահայոց մշակութային խոշոր գործիչ եւ նշանավոր հայագետ: Երեկոյին ուսանողուհի Քրիստինա Օդաբաշյանը հայերեն լեզվով կատարել է նաեւ Միհայ Էմինեսկուի խոսքերով «Ինչու՞ չես գալիս» ու «Երեկոն բլրի վրա» երգերը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: