• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ծաղկազարդի հայ վարպետի շոուն Ռումինիայի Կլուժ քաղաքում

15 հունիսի, 2016
Ծաղկազարդի հայ վարպետի շոուն Ռումինիայի Կլուժ քաղաքում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 12-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի թանգարանում տեղի է ունեցել հայտնի ֆլորիստ, Մոսկվայի ֆլորիստական դպրոցի տնօրեն Արայիկ Գալստյանի «Grand World Wedding Show» ծրագրի բացումը: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ծաղկարվեստի մասնագետների մոտ, միջոցառմանը ներկա են եղել պաշտոնական եւ մշակութային շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ: Շոուի ընթացքում ներկայացվել են հայազգի ֆլորիստի աշխատանքները, ապա ռումինացի դիզայներների կողմից ստեղծված հագուստները, որոնց համահունչ ծաղկե հարդարանքներ էր ստեղծել անձամբ Արայիկ Գալստյանը:

Ծրագրի աջակիցներից էին Կլուժի Արվեստի թանգարանի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը եւ TVR Cluj-ի հայտնի հեռուստալրագրող, Ռումինիայի Հայոց միության Կլուժի մասնաճյուղի ղեկավար Կարեն Աթիլա Սեբեշին, որն էլ բացել է միջոցառումը, կատակելով, թե հայերը ներկա են այնտեղ, որտեղ ծաղիկներ ու քաղցրավենիք կա, հղում անելով, որ միջոցառմանն աջակցել են նաեւ բնական հյութեր ու ռումինական շոկոլադ արտադրող կազմակերպություններ:

Շոու ծրագրից առաջ հունիսի 8-11-ին տեղի է ունեցել նաեւ սեմինար ֆլորիստիկայի վերաբերյալ: Արայիկ Գալստյանի Միջազգային Հարսանեկան ծրագրի/International Wedding Project կազմակերպիչ ու տնօրեն Իոանա Կադարը նշել է, որ ֆլորիստ մասնակիցների համար կազմակերպվող սեմինարը Ռումինիայում նորարարական բնույթ է կրում, քանի որ այն փոխում է ռումինացի ու եվրոպացի ֆլորիստների մտածողությունն ու մոտեցումը ծաղիկների, բնական նյութերի ու կառուցվածքի, դրանց համակցությունների վերաբերյալ: Սեմինարին մասնակցել են ավելի քան 20 ֆլորիստ Ռումինիայից, Հայաստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Շվեդիայից ու Սերբիայից: Մասնակիցների համար մաստեր կլասով հանդես են եկել Արայիկ Գալստյանը եւ դիզայներ Ռուսլան Վալիեւը:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: