• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում կայացած մարզական միջոցառումների մասին

08 հունիսի, 2016

 Ս.թ. մայիսի 27-ից հունիսի 7-ը ռումինական Մամայա քաղաքում ընթանում էր Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը, որին մասնակցում էին 112 շախմատիստուհիներ եվրոպական 27 երկրներից: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Եվրոպայի շախմատային միության մրցավարական կոմիտեի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

 

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին չորս շախմատիստուհիներ` Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը: 8 միավոր հավաքած Լիլիթ Մկրտչյանը գրավեց 4-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանը նաեւ նվաճեց կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգիր, իսկ Հայաստանի մյուս մարզուհիները ավելի համեստ արդյունքներ գրանցեցին:

 

Մրցաշարի եզրափակիչ օրը` հունիսի 7-ին Մամայա այցելեց Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, որը հանդիպեց հայ շախմատիստուհիների հետ` քաջալերելով վերջիններիս եւ մաղթելով մարզական հաջողություններ:

 

***

Դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը մայիսի 28-ից հունիսի 5-ը մասնակցել էր նաեւ Ռումինիայի ԱԳՆ ամենամյա Գավաթի 14-րդ խաղերի շախմատի մրցաշարին եւ գրավել առաջին տեղ: Հունիսի 7-ի երեկոյան Բուխարեստի Դիվանագիտական ակումբում կայացավ խաղերի արդյունքների ամփոփման եւ մրցանակների հանձնման արարողությունը: Շախմատի մրցաշարում հաղթողի մեդալը եւ գավաթը շնորհվեց դեսպանորդ Աշոտ Գրիգորյանին:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: